понедельник, 4 сентября 2017 г.

#լավ_բան_Իջևանում


#լավ_բան_Իջևանում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը  (#ԵՀՀ_ՀՄ) հրավիրում է պատասխանատու, պարտաճանաչ, նախաձեռնող ու նորարար երիտասարդների հետևյալ կամավորական աշխատանքներում ընդգրկվելու համար.

     Լուսանկարիչ, ցանկանալի է, որ ունենա նաև լրագրողական հմտություններ,
     ԵՀՀ ՀՄ-ի բլոգի պատասխանատու,
     Միջոցառումների կազմակերպիչ:
Հնարավոր է, որ առաջին 2-ը իրականացնի մեկ անձ:

Դիմել կարող են

- 1418 տարեկան դպրոցականներ,

- ուսանողներ,

- նորավարտ մասնագետներ:

Այլ կերպ ասած բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ ունեն վերոնշյալ աշխատանքներից որևէ մեկը կատարելու հմտություններ և, որ ամենակարևորն է, ցանկանում են ձեռք բերել նոր հմտություններ և նոր գիտելիքներ:

Կամավորական աշխատանքը հաջող կատարելու դեպքում դուք ձեռք կբերեք.
- աշխատանքային փորձ, որը ճանաչելի է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից,

- հանրային կյանքին մասնակցելու փորձ, որը հնարավորություն է տալիս օգտվել ուսման համար տրամադրվող մի  շարք արտոնություններից ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք համալսարաններում:

Այս ամենից զատ ընտրված անձինք հնարավորություն կունենան աշխատել ստեղծագործ միջավայրում, հաղորդակցվել արտասահմանից ժամանած և տեղացի փորձագետների հետ, մասնակցել դասընթացների և վերապատրաստումների:

Կամավորական աշխատանքի տևողությունը՝ 3 ամիս:

Կամավորները շաբաթական զբաղված կլինեն մինչև 20 ժամ:

Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ սեպտեմբերի 18-ը, ժամը 16:00-ն:

Առավելությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն

- կամավորական փորձ որևէ այլ կազմակերպությունում կամ ԵՀՀ ՀՄ-ում,

- հայերենից բացի տիրապետում են մեկ այլ լեզվի՝ ցանկալի է անգլերեն կամ ռուսերեն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը vnerkararyan-epf-north@epfound.am էլ. հասցեով։ Հարցերի դեպքում այցելեք ԵՀՀ ՀՄ գրասենյակ:

Հասցե՝ ք. Իջևան, Անկախության 60: (Անկախության 8 և 10 շենքերի հարևանությամբ):



Նամակի վերնագրի տողում խնդրում ենք անպայման գրել՝

անուն ազգանուն_կամավորական աշխատանք_ԵՀՀ ՀՄ: (Օրինակ՝ Վարդան Վարդանյան_կամավորական աշխատանք_ԵՀՀ ՀՄ)

Առանց վերնագրի տողում համապատսխան գրառման հայտերը հնարավոր է չդիտարկվեն:


Комментариев нет:

Отправить комментарий