Հայտարարություն
Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը (ԵՀՀ ՀՄ) Խաղաղության կորպուսի (ԽԿ) հետ համատեղ կազմակերպում է երկօրյա դասընթաց «Ծրագրերի նախագծում և կառավարում» թեմայով,
որը տեղի կունենա հունիսի 22-ին և 23-ին ԵՀՀ
ՀՄ գրասենյակում (Իջևան Ինֆոտուն):
Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել ծրագրերի նախագծման և կառավարման
փուլերի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ՝ մասնավորապես ինչպես կատարել համայնքի
կարիքների գնահատում, ինչպես կազմակերպել ֆոնդահայթայթում և կազմել ծրագրի իրատեսական բյուջե:
Ստացված գիտելիքները մասնակիցներին կօգնեն մշակել և ներկայացնել
հաջողակ ծրագրերի առաջարկներ և հեշտությամբ դրանք կառավարել՝ իրականացնել:
Դասընթացն
անց կկացվի թիմային աշխատանքների և ակտիվ քննարկումների
միջոցով:
Դասընթացավարներ՝
Պատրիկ Ջոնսոն, ԽԿ, Վարսիկ Ներկարարյան, ԵՀՀ ՀՄ, Էմիլյա Ոսկանյան, ԵՀՀ ՀՄ:
Դիմելու կարգը
Մասնակցել
ցանկացողները (15 տարին լրացած) մինչև ս.թ. հունիսի 19-ը ներառյալ պետք է լրացնեն առցանց
հայտադիմումը (https://goo.gl/forms/yOHshcZWcmWlWzj82) կամ մոտենան ԵՀՀ հյուսիսային
մասնաճյուղի գրասենյակ (Իջևան Ինֆոտուն) և
տեղում լրացնեն մասնակցության հայտը:
Մասնակցության
պայմանները.
Դասընթացին
կարող են մասնակցել Տավուշի մարզի 15 տարին լրացած քաղաքացիները:
Դասընթացին
մասնակցությունն անվճար է:
Դասընթացը կտևի երկու օր՝ 3 ական ժամ:
Դասընթացին
ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:
Դասընթացի
ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:
Комментариев нет:
Отправить комментарий