вторник, 4 июля 2017 г.

25-ամյա սերտ գործընկերություն և նոր հեռանկարներ

Հիշելով անցյալը, նայելով դեպի ապագան



  Հուլիսի 4-ին Իջևան Ինֆոտունը միանալով հայ-ամերիկյան բարեկամության և դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝ Իջևանի քանդակների այգում տեղադրեց ինֆոտան միջոցառումների համար նախատեսված հայտարարությունների տախտակը, որի վրա պատկերված է նաև հայ-ամերիկյան բարեկամությունը խորհրդնաշող լոգոն:
#AmericaOnTheRoad շրջագայության շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աշխատակիցներն ի դեմս առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի միացան նախաձեռնությանը և բոլորի հետ միասին ներկեցին ինչպես խորհրդանշական լոգոն այնպես էլ հարակից 6 նստարանները: 

  Անրաժեշտ ներկերն ու ներկելու պարագաները տրամադրվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
Նախաձեռնությանը միացել էին Ինֆոտան նախկին և ներկա կամավորները, նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները, Հույսի կամուրջ ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղը, Արևիկ սոցիալական կենտրոնը:
  Միջոցառման վերջում տիկին Գրիզերը հանդիսավոր կերպով հանձնեց ԻնֆոՏան և Խաղաղության կորպուսի կողմից իրականացրած «Ծրագրերի նախագծում և կառավարում» դասընթացի մասնակիցների  և անգլիական ակումբի համակարգողի սերտիֆիկատները: 

Комментариев нет:

Отправить комментарий