«Փոքրիկ Իջևան՝ Իջևանի ներսում» կամ մեկնարկում է հետաքրքիրներից ամենահետաքրքիր փուլը
Ավելի քան 40 մարդ մասնակցեց համայնքային ծրագրերի դրամաշնրհների հանձնման արարողությանը որի ժամանակ Իջևանի Երիտասարդական Բանկ ծրագրի (ԻԵԲ) կոմիտեն կողմից հայտարարեց համայնքային հաղթող ծրագրերի անունները և հանձնեց հավաստագրերը: Ներկայացված 11 համայնքային ծրագրերից ԻԵԲ կոմիտեն ընտրել էր երկու ծրագիր՝ Ազատամուտի «Սպորտը որպես համայնք-ՏԻՄ համագործակցության միջոց» և Այգեհվիտի «Առավել իրազեկ Այգեհովիտ» ծրագրերը:
Երկրորդ ծրագրի շրջանակներում Այգեհովիտ համայնքում կբարեկարգվեն երկու կանգառներ՝ ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ և կանգառի համապատասխան կահավորված հատվածներից բնակիչները կտեղեկանան ՏԻՄ նորություններին:
Միջոցառման վերջում Արարատ Ալիխանյանը նույնպես շնորհակալության խոք ասաց և կոչ արեց երիտասարդներին միշտ լինել լավատես և մասնակից լինել իրենց համյանքների զարգացմանը՝ նշելով որ յուրաքանչյուր համայնքի բարեկարգմամբ նախ զարգանում և բարեկարգվում ենք ինքներս:
Դրամաշնորհների հանձնամանը ներկա էին ԻԵԲ կոմիտեի անդամները, ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղի համակարգողը և աշխատակիցները, Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Գուրգեն Հարությունյանը, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները, Ազատամուտի համայնքապետի տեղակալը և ՎՎՀ-ի տարածքային գրասենյակի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը:
Միջոցառման ավարտին պրն. Հարությունյանը հայտնեց իր շնորհակալական խոսքը
՝ ԻնֆոՏունն անվանելով «Փոքրիկ Իջևան՝
Իջևանի ներսում», որը կատարում է կարևոր աշխատանք և հնարավորություն տալիս երիտասարդներին
անկաշկանդ կերպով արտահայտել իրենց մտեքերը և իր հերթին առաջարկեց իրենց աջակցությունը ծրագրերի հետագա իրականացման
համար:
ԻԵԲ կոմիտեն և ԻՄՓԱՔԹ ակումբները |
Այսպիսով ինչպես ԻԵԲ-ի կոմիտեն է ասում սկսվում
է հետաքրքիրներից ամենահետաքրքիր փուլը՝ ծրագրերի իրականացումը:
Անի Բարխուդարյան,
ԻԵԲ կոմիտեի անդամ
ԻԵԲ կոմիտեի անդամ
Комментариев нет:
Отправить комментарий