Իջևան ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտության և Քննադատական մտածողության դասընթաց
Իջևան ինֆոտունը հայտարարում է «Մեդիագրագիտություն և Քննադատական
մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որը մեկնարկելու է
2017 թվականի հոկտեմբեր ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն
մասնակիցների ընտրությունից հետո:
Դասընթացը կազմված է Մեդիա նախաձեռնությունների
կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական
մտածողության նյութերի հիման վրա։ Դասընթացը ներառում է նաև տեսական-գործնական նյութեր,
վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ:
«Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից՝ մեդիայի պատմություն, ներկա դաշտ,
լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած
ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:
·
Նպաստել մեդիագրագիտության, քննադատական մտածողության
զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը, որոնք կօգնեն ավելի գիտակից որոշումներ
կայացնել որպես մեդիա սպառող։
·
Ծանոթացնել նոր մեդիա
գործիքներին, տպագիր և էլեկտրոնային հաղորդակցության հմտություններին և դրանց
ընձեռած հնարավորություններին:
Դասընթացին կարող է մասնակցել 14 տարին լրացած յուրաքանչյուր անհատ, ով
հետաքրքրված է և ցանկանում է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ քննադատական
մտածողություն, մեդիայի և լրագրողի աշխատանքը հասկանալու ու տեղեկատվական դաշտում
ճիշտ կողմորոշվելու համար։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան
սերտիֆիկատ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը`սեղմելով
այստեղ:
Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ:
Մանրամասների համար կարող
եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ նամակ ուղարկել Վարսիկ Ներկարարյանին՝ vnerkararyan-epf-north@epfound.am էլեկտրոնային հասցեով:
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների
համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և
ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի
տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն
ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության
և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա
նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և
Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Комментариев нет:
Отправить комментарий