ՀամաՏեղ ծրագրիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Սույն հայտարարության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
թեմայով դասընթացին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար
Նաիրա Վարդանյանը
Օրը՝
|
30-ը հունիսի, 2017
|
Ժամը՝
|
13:00-16:00
|
Վայրը՝
| ք. Իջևան, Անկախության փող. 60 (Անկախության 1 շենքի դիմաց), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հյուսիսային մասնաճյուղ |
Լեզուն՝
|
Հայերեն
|
Դասընթացը կազմակերպվում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում:
Նկարագրությունը
Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել և վերակոդավորել տվյալները, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք: Նախատեսվում է նաև մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջև կապերի բացահայտման ձևերը:
Ու՞մ համար է
Դասընթացը նախատեսված է տվյալադարաններով (database) և դրանց մշակման ծրագրային փաթեթներով հետաքրքրված անձանց համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը
Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: ԵՊՀ քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նրա հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում:
Մասնակցության կարգը
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև հունիսի 27-ը: Ընտրության արդյունքների մասին կտեղեկացնենք էլ. փոստով հունիսի 28-ին: Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման առաջնորդությամբ վեց ՀԿ-ներից բաղկացած համընկերության կողմից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: ՀաՄաՏեղ ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:
Աղբյուրը ՀՌԿԿ Հայաստան
Աղբյուրը ՀՌԿԿ Հայաստան
Комментариев нет:
Отправить комментарий