понедельник, 5 марта 2018 г.

Քննադատական մտածողության դպրոց. մասնակցության հրավեր


Քննադատական մտածողության դպրոց. մասնակցության հրավեր

Քննադատական մտածողության դպրոց
Մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 21-ից 23-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։
Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է սեմինարներ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք. պարապմունքները կիրականացվեն առաջատար մասնագետների կողմից։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Դպրոցի խնդիրներն են
·         Նպաստել մեդիագրագիտության տարածմանը:
·         Խթանել քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը՝ ավելի գիտակից մեդիա սպառող և գրագետ մեդիա արտադրող դառնալու համար։
·         Ծանոթացնել մեդիա դաշտում գոյություն ունեցող քարոզչական/մանիպուլյացիոն հնարքներին, վերլուծել դրանց վտանգները և ազդեցությունը  լսարանի վրա։
·         Տրամադրել համապատասխան գիտելիքներ լրատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար։
·         Ծանոթացնել կոնֆլիկտների ուսումնասիրության մեթոդաբանությանը և կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներին։
·         Անդրադառնալ Հայաստանի ռեֆորմների ծրագրին, հատկապես սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ասպարեզներում:

вторник, 20 февраля 2018 г.

Զանգվածային լրատվամիջոցների և տեղական հասարակական կազմակերպությունների համար

Զանգվածային լրատվամիջոցների և տեղական հասարակական կազմակերպությունների համար 
Համագործակցույթան հայտարարություն Տավուշի մարզի ՀԿ-ների և մեդիաների համար 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետություը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում հայտարարում է համագործակցության հրավեր Տավուշի մարզում գործող հասարակական սեկտորի կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների համար՝ մարզի համայնքներում հանրային իրազեկման և համայնքային նախաձեռնությունների խթանման համար՝ ուղղված էներգաարդյունավետության խնդիրներին: 

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել նախամրցույթային փուլին՝ ներկայացնելով կազմակերպության հետաքրքրության մասին նամակ հետևյալ էլ. հասցեին՝ asbafoundation2@gmail.com: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ.-ի մարտի 7-ը, ժամը 18:00 ներառյալ: 

Մանրամասների համար դիմել ԱՍԲԱ հիմնադրամ՝ 
Հեռ.: (+374)-10-581 604, Վեբ կայք: www.asba.am, 

среда, 7 февраля 2018 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մեդիագրագիտության և քննադատական մտածողության նոր կուրսի հայտերի ընդունում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Մեդիագրագիտության և քննադատական մտածողության 
նոր կուրսի հայտերի ընդունում


Իջևան ինֆոտանը մեկնարկում է  «Մեդիագրագիտություն և Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից  բաղկացած կուրսի  հեթական փուլը: Դասընթացը մեկնարկելու է 2018 թվականի փետրվարի 20-ից:

Իսկ ս/թ փետրվարի 9-ին, ժամը 15:00-ին, Ինֆոտանը տեղի կունենա բաց դասընթաց ընթացիկ խմբի հետ: Բոլոր նրան ովքեր ցանկանում եմ տեղում ծանոթանալ դասընթացին կարող են նույնպես մասնակցել այս բաց դասին:

 Դասընթացը կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։ Դասընթացը ներառում է նաև տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, համակարգչային խաղ:

«Մեդիագրագիտություն և և Քննադատական մտածողության» դասընթացը կազմված է 12 թեմաներից՝ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների  գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:

вторник, 6 февраля 2018 г.

Մրցույթ գրել սիրողների համար


Մրցույթ գրել սիրողների համար


Ե՞րբ - փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին,
Որտե՞ղ - Իջևան Ինֆոտանը,
Ո՞վքեր կարող են մասնակցել - մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած ցանկացած անձ:

Ի՞նչ է Write on-ը - այն գրավոր ստեղծագործական մրցույթ է, մրցույթի լեզուն անգլերենն է, սակայն գնահատման գործընթացում չեն դիտարկվելու քերականական և ուղղագրական սխալները: Գնահատվում է միայն մասնակցի ստեղծագործ միտքը:

пятница, 2 февраля 2018 г.

Դոդո պապին

                                                                          Դոդո պապին

Երբևէ Իջևանի քանդակների այգու կողքով անցնելիս ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ով է եղել այն ծերունին, ում արձանը «տան տիրոջ» դեմքի արտահայտությամբ կանգնեցված է այգու մուտքի մոտ: Կամ  ասենք ինչո՞ւ է հենց այդտեղ կանգնեցված:
Ինձ միշտ էլ հետաքրքիր է եղել և ահա մի օր, երբ  ԻնֆոՏանը  հերթական անգամ խոսում էինք այգու մասին, իմացա, որ Դոդո պապիկը եղել է Իջևանի քանդակների այգու իսկական պահապանը։ Որոշեցի մի փոքրիկ հետազոտություն անել: Հետազոտությունս սկսեցի հարցուփորձից և նշեմ, որ այն ինչ Ձեզ պիտի պատմեմ այդ հարձուփորձի ժամանակ տարբեր մարդկանց  պատմածներից են, քանի որ այլ փաստեր պահպանված չեն նրա մասին:

Ասում են, Դոդոյի հայրական տունը եղել է այժմյան լճակի տարածքում: Իսկ այգին  նրանց  բակն էր, որտեղ նա խաղում էր իր եղբայրների և մյուս հասակակիցների հետ: Ասում են Դոդոն ուներ վեց կամ յոթ եղբայր: Տարիներ անց բոլոր եղբայները հեռանում են ու նա մնում է մենակ՝ դառնալով այգու պահապանը: Նա չէր սիրում, երբ այգու «բնակիչներին» որևէ մեկը փորձում էր «նեղացնել»: Երբ երեխաները մտնում էին այգի, Դոդոն կորցնելով հանգիստը ձեռն էր առնում երեխաների սարսափ դարձած իր ձեռնափայտը և հետևում, որ չարաճճի երեխաները հանկարծ ոչ մի վնաս չտան քանդակներին: Եվ եթե հանկարծ նրանք խախտում էին «Դոդոյի կանոնները», նա գործի էր դնում իր  ծանր ձեռնափայտը:

Ի դեպ ասեմ որ տեղեկություններ հավաքելուս ժամանակ   զրուցակիցներիցս  երկուսը խոստովանեցին, որ  ժամանակին իրենք էլ են  լա ՜վ հարվածներ ստացել Գուրգեն պապիկից: Հա, մոռացա ասեմ, որ Դոդոյի իսկական անունը Գուրգեն էր:

четверг, 18 января 2018 г.

«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»


«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»



Հայտարարություն

Իջևան Ինֆոտունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով որակական հետազոտության արդյունքների ներկայացմանը և քննարկմանը։ Միջոցացառումը տեղի կունենա ս․թ հունվարի 26-ին, ժամը 14։00-16։00-ին, Իջևան Ինֆոտանը, հասցե ք․Իջևան, Անկախության 60։
Սույն հետազոտությունը նախաձեռնվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հետազոտության նպատակն է ուսումնա­սիրել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) և քաղաքացիական հասա­րա­կութ­յան կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համագործակցության միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում:

среда, 17 января 2018 г.

Իջևանի Մշակույթի տունը 2018 թվականին կվերանորոգվի և կհամալրվի

Իջևանի Մշակույթի տունը 2018 թվականին կվերանորոգվի և կհամալրվի

Իջևանի Մշակույթի տունը կառուցվել է 1950-ական թվականներին և 1-ին անգամ վերանորոգվել է 1966թ-ին: Հիմնանորոգվել ու վերակառուցվել է 1972 թվականին: Տանիքը մասնակիորեն վերանորոգվել է 2002 թվականին: Չնայած աշխատանքներին շենքը դեռևս կարիք ունի հիմնանորոգման և գույքային ու տեխնիկական հագեցման:

Իջևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և տնտեսական զարգացման բաժնի վարիչ Արթուր Այդինյանից իմացանք որ 2018թ.-ին  նախատեսվում է մշակույթի տան հիմնանորոգում և այժմ գործընթացը գտնվում է քաղաքաշինական փաստաթղթերի կազմման փուլում: Հովանավոր ընկերությունն է Ծրագրերի իրականացման գործակալությունը (ԾԻԳ):
Մշակույթի տան վերանորոգումը նախատեսված է Իջևան քաղաքի 2017-2021թթ-ի զարգացման ծրագրով: