ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիագրագիտության և քննադատական մտածողության
նոր կուրսի հայտերի ընդունում
Մեդիագրագիտության և քննադատական մտածողության
նոր կուրսի հայտերի ընդունում
Իջևան ինֆոտանը մեկնարկում է «Մեդիագրագիտություն և Քննադատական
մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրսի հեթական
փուլը: Դասընթացը մեկնարկելու է 2018 թվականի փետրվարի 20-ից:
Իսկ ս/թ փետրվարի 9-ին, ժամը 15:00-ին, Ինֆոտանը տեղի կունենա բաց դասընթաց ընթացիկ խմբի հետ: Բոլոր նրան ովքեր ցանկանում եմ տեղում ծանոթանալ դասընթացին կարող են նույնպես մասնակցել այս բաց դասին:
Իսկ ս/թ փետրվարի 9-ին, ժամը 15:00-ին, Ինֆոտանը տեղի կունենա բաց դասընթաց ընթացիկ խմբի հետ: Բոլոր նրան ովքեր ցանկանում եմ տեղում ծանոթանալ դասընթացին կարող են նույնպես մասնակցել այս բաց դասին:
Դասընթացը կազմված է Մեդիա
նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի
կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։ Դասընթացը ներառում
է նաև տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր,
համակարգչային խաղ:
«Մեդիագրագիտություն և և Քննադատական մտածողության» դասընթացը կազմված է 12
թեմաներից՝ մեդիայի պատմություն, ներկա դաշտ,
լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած
ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:
Դասընթացի նպատակն է.
Նպաստել մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը, որոնք կօգնեն ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառող։ Մասնակիցները կծանոթանան նոր մեդիա գործիքներին և դրանց ընձեռած հնարավորություններին:

Դասընթացին կարող է մասնակցել 14 տարին լրացած յուրաքանչյուր անհատ, ով
հետաքրքրված է և ցանկանում է զարգացնել քննադատական և վերլուծական
մտածողություն, ձեռք բերել համապատասխան գիտելիքներ մեդիայի և լրագրողի աշխատանքը
հասկանալու ու տեղեկատվական դաշտում ճիշտ կողմորոշվելու համար։
Հայտերն ընդունվում են մինչ ս/թ փետրվարի 15-ը ներառյալ:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան սերտիֆիկատ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը`սեղմելով այստեղ: Մանրամասների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ նամակ ուղարկել
vnerkararyan-epf-north@epfound.am էլեկտրոնային հասցեով:
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների
համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և
ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի
տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն
ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության
և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա
նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և
Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Комментариев нет:
Отправить комментарий