Քննադատական մտածողության դպրոց. մասնակցության հրավեր
Քննադատական մտածողության դպրոց
Մասնակցության հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)
հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը
տեղի կունենա ս.թ. մարտի 21-ից 23-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի
հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները
և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։
Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ
քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել
տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։
Դասընթացն ընդգրկում է սեմինարներ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք.
պարապմունքները կիրականացվեն առաջատար մասնագետների կողմից։ Քննադատական մտածողության
դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։
Դպրոցի խնդիրներն են
·
Նպաստել մեդիագրագիտության տարածմանը:
·
Խթանել քննադատական մտածողության զարգացումը
և վերլուծական հմտությունների ձևավորումը՝ ավելի գիտակից մեդիա սպառող և գրագետ մեդիա
արտադրող դառնալու համար։
·
Ծանոթացնել մեդիա դաշտում գոյություն ունեցող
քարոզչական/մանիպուլյացիոն հնարքներին, վերլուծել դրանց վտանգները և ազդեցությունը
լսարանի վրա։
·
Տրամադրել համապատասխան գիտելիքներ լրատվական
դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար։
·
Ծանոթացնել կոնֆլիկտների ուսումնասիրության մեթոդաբանությանը
և կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներին։
·
Անդրադառնալ Հայաստանի ռեֆորմների ծրագրին, հատկապես
սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ասպարեզներում:
Դիմելու կարգը
Մասնակցել ցանկացողները (18-30 տարեկան) պիտի
մինչև ս.թ. մարտի 13-ն ուղարկեն ինքնակենսագրական (CV) Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական
մտածողության դպրոց. Անուն Ազգանուն» և լրացնել առցանց հայտը:
Մասնակցության պայմանները
Մասնակցությունը դասընթացին անվճար է, շրջաններից
ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։
Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը
պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:
***
Այս դպրոցն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող«Մեդիան քաղաքացիների
տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ
իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն
հիմնադրամը և Ինտերնյուսը: Դպրոցը համաֆինանսավորվում է«Խաղաղարարության
ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի
կողմից, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը` Եվրոպական միության
աջակցությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий