четверг, 18 января 2018 г.

«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»


«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»



Հայտարարություն

Իջևան Ինֆոտունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով որակական հետազոտության արդյունքների ներկայացմանը և քննարկմանը։ Միջոցացառումը տեղի կունենա սթ հունվարի 26-ին, ժամը 14։00-16։00-ին, Իջևան Ինֆոտանը, հասցե քԻջևան, Անկախության 60։
Սույն հետազոտությունը նախաձեռնվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հետազոտության նպատակն է ուսումնա­սիրել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) և քաղաքացիական հասա­րա­կութ­յան կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համագործակցության միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում:


Ձեր մասնակցությունը հաստատելու համար կամ հարցերի դեպքում գրեք Իջևան Ինֆոտան ֆեսբուքյան էջին (https://www.facebook.com/Ijevaninfotun/):


Հարգանքով՝
Իջևան Ինֆոտուն

 ............................................................................................................................................................
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի,   Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:


Комментариев нет:

Отправить комментарий