вторник, 20 февраля 2018 г.

Զանգվածային լրատվամիջոցների և տեղական հասարակական կազմակերպությունների համար

Զանգվածային լրատվամիջոցների և տեղական հասարակական կազմակերպությունների համար 
Համագործակցույթան հայտարարություն Տավուշի մարզի ՀԿ-ների և մեդիաների համար 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետություը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում հայտարարում է համագործակցության հրավեր Տավուշի մարզում գործող հասարակական սեկտորի կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների համար՝ մարզի համայնքներում հանրային իրազեկման և համայնքային նախաձեռնությունների խթանման համար՝ ուղղված էներգաարդյունավետության խնդիրներին: 

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել նախամրցույթային փուլին՝ ներկայացնելով կազմակերպության հետաքրքրության մասին նամակ հետևյալ էլ. հասցեին՝ asbafoundation2@gmail.com: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ.-ի մարտի 7-ը, ժամը 18:00 ներառյալ: 

Մանրամասների համար դիմել ԱՍԲԱ հիմնադրամ՝ 
Հեռ.: (+374)-10-581 604, Վեբ կայք: www.asba.am, 

Ներկայացվող նամակի հետ նշել հետևյալ տեղեկատվությունը. 

1. Կարճ տեղեկատվություն կազմակերպության մասին (գրանցման տարեթիվ, առաքելություն, անձնակազմ): Ներկայացվող նամակի հետ նշել հետևյալ տեղեկատվությունը. 
2. Իրականացված նմանատիպ ծրագրեր (տարածաշրջան, ֆինանսավորման ծավալ, շահառուներ): 
3. Կազմակերպության առկա ռեսուրսները, որոնք կնպաստեն ծրագրին մասնակցելու համար (գրասենյակ, գույք, տրանսպորտային միջոց): 
4. Հակիրճ հինավորում ծրագրին միանալու մասին: 
5. Կազմակերպության գործընկերների և աջակից կառույցների վերաբերյալ տեղեկատվություն: 
6. Տեղեկատվություն՝ համայնքների և ՏԻՆ-երի հետ աշխատանքային փորձի վերաբերյալ: 
7. Լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը կնպաստի հիմնավորելու ծրագրին մասնակցելու հայտը: 

Ընտրված կազմակերպությունները հնարավորություն կստանան բարելավելու հանրային իրազեկման իրենց կարողությունները և ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ունակությունները, ինչպես նաև նրանք կկարողանան մասնակցել ծրագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին: 

Ծրագրի համառոտ նկարագիրը 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը համագործաքցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է՝ «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: 
Ծրագրի նպատակն է - զարգացնել տեղական հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների էներգաարդյունավետությանն ուղղված հանրային իրազեկման կարողությունները, որը հնարավորություն կտա աշխատել քաղաքային և գյուղական համայնքներում` 

• բարձրացնել բնակչության իրազեկվածությունը էներգաարդյունավետության ձևաչափերի և նրանց արդյունավետ կիրառման նպատակով, 

• համախմբել համայնքային ռեսուրսները էներգաարդյունավետության համայնքային նախաձեռնությունների համար, համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ.

Комментариев нет:

Отправить комментарий