Դոդո պապին
Երբևէ
Իջևանի քանդակների այգու կողքով անցնելիս ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ով է եղել այն
ծերունին, ում արձանը «տան տիրոջ» դեմքի արտահայտությամբ կանգնեցված է այգու մուտքի
մոտ: Կամ ասենք ինչո՞ւ է հենց այդտեղ կանգնեցված:
Ինձ միշտ էլ հետաքրքիր է եղել և ահա մի օր, երբ ԻնֆոՏանը հերթական անգամ խոսում էինք այգու մասին, իմացա, որ Դոդո պապիկը եղել է Իջևանի քանդակների այգու իսկական պահապանը։ Որոշեցի մի փոքրիկ հետազոտություն անել: Հետազոտությունս սկսեցի հարցուփորձից և նշեմ, որ այն ինչ Ձեզ պիտի պատմեմ այդ հարձուփորձի ժամանակ տարբեր մարդկանց պատմածներից են, քանի որ այլ փաստեր պահպանված չեն նրա մասին:

Ասում
են, Դոդոյի հայրական տունը եղել է այժմյան լճակի տարածքում: Իսկ այգին նրանց բակն
էր, որտեղ նա խաղում էր իր եղբայրների և մյուս հասակակիցների հետ: Ասում են Դոդոն ուներ
վեց կամ յոթ եղբայր: Տարիներ անց բոլոր եղբայները հեռանում են ու նա մնում է մենակ՝
դառնալով այգու պահապանը: Նա չէր սիրում, երբ այգու «բնակիչներին» որևէ մեկը փորձում
էր «նեղացնել»: Երբ երեխաները մտնում էին այգի, Դոդոն կորցնելով հանգիստը ձեռն էր առնում
երեխաների սարսափ դարձած իր ձեռնափայտը և հետևում, որ չարաճճի երեխաները հանկարծ ոչ
մի վնաս չտան քանդակներին: Եվ եթե հանկարծ նրանք խախտում էին «Դոդոյի կանոնները», նա
գործի էր դնում իր ծանր ձեռնափայտը:
Ի դեպ
ասեմ որ տեղեկություններ հավաքելուս ժամանակ
զրուցակիցներիցս երկուսը խոստովանեցին,
որ ժամանակին իրենք էլ են լա ՜վ հարվածներ ստացել Գուրգեն պապիկից: Հա, մոռացա
ասեմ, որ Դոդոյի իսկական անունը Գուրգեն էր:
Ճիշտ
է, նա շատ էր կշտամբում երեխաներին, բայց առավել շատ սիրում էր: Երեխաների համար խաղեր
ու մրցույթներ էր կազմակերպում: Իջևանցիների շրջանում առավել հայտնի «Սելմագի» թաղում՝ դեպի ներկայիս մարզպետարան իջնող
հատվածում, կազմակերպում էր «սամակատի» մրցույթներ: Ինքն էլ կանգնում էր «ֆինիշում»
և հաղթողին կոնֆետ նվիրում: Դոդոն ինքն էլ
կոնֆետ շատ էր սիրում, բայց ոչ հասարակ կոնֆետ: Իսկ թե հատկապես որը, գիտեր այդ ժամանակվա գործկոմի նախագահ տիկին Ջեմմա Անանյանը: Այնտեղ որտեղ հիմա դրված է արձանը ամեն առավոտ Դոդոն
կանգնած սպասում էր տիկին Անանյանին, «բարի օր» ասում և ստանում իր կոնֆետը:
Արձանի
հեղինակը՝ քանդակագործ Արմեն Դավթյանը՝ չունենալով Դոդոյից որևէ նկար, այն քանդակել
է այնպես ինչպես նա մնացել էր իր հիշողություններում:
Ասում են նաև, որ տարիներ առաջ այգու մեջ եղել է նաև Դոդոյի կիսանդրին, սակայն ինձ չհաջողվեց այդ մասին ավելին իմանալ:
Դոդոն ինչպես հասարակ կոնֆետ չէր սիրում, այնպես էլ կարծես «հասարակ» օծանելիք չէր սիրում: Այս մասին իմանում են, երբ մի անգամ նա Մոսկվայից հատուկ բերել է տալիս 2 սրվակ «Красная Москва» կոչվող օծանելիք:

Դոդոն իր «աշխատանքի» նվիրյալն էր: Այգին իր «տունն» էր: Այսօր էլ նրա արձանն է հսկում այգին ու ամեն օր ողջունում
անցող-դարձողին: Կուզեի որ յուրաքանչյուրս նույն սրտացավությամբ ու տանտիրոջ սիրով
ու բծախնդրությամբ վերաբերվեինք մեր այգուն ու քաղաքին:
Լիդա Ասիլյան
Իջևան ԻնֆոՏուն
Իջևան ԻնֆոՏուն
Комментариев нет:
Отправить комментарий