понедельник, 3 августа 2020 г.

Մի կամավորի պատմություն


Մի կամավորի պատմություն

 



English text below





Մենք կարոտում ենք քեզ Իջևանում, որպես Խաղաղության կորպուսի կամավոր դու կարևոր դեր ես խաղացել մեր համայնքում նվիրաբերելով քո թանկարժեք ժամանակը, կիսվելով քո գիտելիքներով և փորձով ինչը շատ երիտասարդների կյանքում բերել է դրական փոփոխություններ։

Քո քաջալերող խոսքերը և աջակցությունը մեծ նշանակություն են ունեցել ինչպես ԻնֆոՏան կամավորների այնպես էլ ԵՊՀ ԻՄ ուսանողների կյանքում։ 
Ես մի քանի հարց եմ պատրաստել խնդրում եմ կիսվել Հայաստանում ունեցած քո փորձով։  

Պատմի
ր մի քիչ քո մասին։ Ո՞ր 3 բառերն են քեզ ամենալավը նկարագրում։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում։ Ի՞նչ ձգտումներ ունես ու ի՞նչ ես ամենաշատը ցանկանում։



    Իմ անունը Հեսուս Վիկտոր Ալֆոնսո Այալա-Նարանհո է և ես ապրում եմ Կալիֆորնիա նահանգի Օլիվհըրստ քաղաքում։ Ես Խաղաղության կորպուսի կամավոր եմ և նախկինում աշխատել եմ որպես համակարգող Հարավային Կալիֆորնիայի համայնքային քոլեջում, իսկ դրանից առաջ որպես կրթության ոլորտի հետազատող։ Ինձ ամենալավը նկարագրող երեք բառերը՝ հավատարիմ, աջակցող և զվարճալի։ Հավատարիմ, քանի որ նվիրված եմ այն մարդկանց, ում մասին հոգ եմ տանում։ Աջակցող, որովհետև սիրում եմ օգնել ու կյանքիս ընթացքում միշտ օգնել եմ մարդկանց։ Եվ իհարկե, զվարճալի, որովհետև սիրում եմ ուրախ լինել և լավ ժամանակ անցկացնել։

       Ինձ ամենաշատը մոտիվացնում են այն հրաշալի մարդիկ, որոնց հանդիպել եմ կյանքիս ընթացքում, ինչպիսիք են մտերիմ ընկերներս ՝ Shaina, Alden, Deshawn, Kristina), բացառիկ կամավորներ, որոնց հանդիպել եմ Հայաստանում կամավորության ժամանակ (Mante, Ani, Kim, Brady and several others!), և բազմաթիվ այլ մենթորներ (Dr. Person, Yvonne, Gisela, Stepan and more). Վերջապես, ինձ մոտիվացնում են Հայաստանի, իմ համայնքի, Ինֆոտան և ԵՊՀ ԻՄ-ի բացառիկ երիտասարդները և ինձ հյուրընկալող ընտանիքը։

       Կան մի քանի բաներ, որ ցանկանում եմ ամենից առավել։ Ուզում եմ օգնել և երջանկացնել մարդկանց և նորը սովորել ամբողջ կյանքիս ընթացքում։ Երիտասարդ ժամանակներից ի վեր ապրել եմ կամավորությամբ զբաղվելով և օգնելով բոլոր նրանց, ում կարողացել եմ։ Մարդկանց օգնելու շնորհիվ ես ոչ միայն իմ մասին եմ շատ բաներ բացահայտում, այլ նաև նրանք այնքան են փորձ ձեռք բերում, որ ինձ էլ են օգնում։ Ես ավելի քան ուզում եմ մարդանց ուրախ տեսնել։


Ինչու՞ ցանկացար դառնալ Խաղաղության կորպուսի կամավոր։ Ընտրել ես Հայաստանը, թե՞ քեզ այստեղ են կամավոր նշանակել։ Եթե ընտրել ես, ապա ինչու՞ հենց Հայաստանը։


        Խաղաղության կորպուսի մասին լսել եմ իմ լավ ընկեր Թրևորից, քանի որ նրան պատմել էի իմ ճանապարհորդելու և մարդկանց օգնելու ցանկության մասին։ Այդ ժամանակ դեռ 22 տարեկան էի։ Բացի դրանից նպատակ ունեի նաև աշխատել և մագիստրոսի կոչում ստանալ մինչև  29 տարեկանը, որից հետո արդեն զբաղվել կամավորությամբ։ Կամավորություն չի նշանակում միայն օգնել մարդկանց, այլ նաև հարստացնել սեփական կյանքդ նրանց տված սիրով և ջերմությամբ։

       Ընտրել եմ Հայաստանը, որովհետև այստեղ կար համայնքի և երիտասարդության զարգացման մի ծրագիր, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չգիտեի ինձ մոտ կստացվի թե ոչ։ Ուզում էի երիտասարդների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատել և փորձս կիսել։ Այլ կարևոր պատճառներից էր նաև այն, որ իմ լավագույն ընկերներից մեկը՝ Քրիստինեն, Հայաստանից է և առաջին հայն է, ում հանդիպել եմ։ Նա իմ երբևէ հանդիպած ամենաընկերասեր մարդկանցից է և ինձ բազմաթիվ անգամներ օգնել է դժվարին պահերին, դրա համար էլ ուզում էի հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալ։

четверг, 9 июля 2020 г.

Աշխատանքի հայտարարություն․ Հաղորդակցության գծով օգնական

Աշխատանքի հայտարարություն․ Հաղորդակցության գծով օգնական


Իջևան Ինֆոտուն ՀԿ-ն (այսուհետ ԻնֆոՏուն) փնտրում է Հաղորդակցության գծով օգնական։
Աշխատանքի նկարագրությունը
Վարել www.epfarmenia.am կայքի ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի բաժինը
  • Վարել Իջևան ԻնֆոՏուն ՀԿ-ի Facebook-յան էջը, խումբը և բլոգը ապահովելով դրանցում տեղադրված նյութերի լայն տարածումը
  • Հնարավորինս մասնակցել ԻնֆոՏան կողմից կազմակերպվող միջոցառումներին, ինչը հնարավորություն կտա ինչպես առավել արագ ինտեգրվել թիմում, այնպես էլ առավել լավ հասկանալ կազմակերպության գործունեությունը 
  • ԻնֆոՏան գործունեության մասին պատրաստել հակիրճ տեքստեր և վիդեոներ ու դրանք հրապարակել կազմակերպության համապատասխան հարթակներում 
  • ԻնֆոՏան թիմի հետ համատեղ ստեղծել կազմակերպության հաղորդակցության ռազմավարություն, ինչը կնպաստի կազմակերպության գործունեության ազդեցության մեծացմանն ու առավել հանրայնացմանը։
Պահանջվող որակավորումները.
  • Բարձրագույն կրթություն հումանիտար կամ հարակից ոլորտում
  • Աշխատանքային փորձ՝ հաղորդակցության, ներքին և արտաքին հարաբերությունների ոլորտում
  • Հայերենի գերազանց իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
  • Համակարգչային գիտելիքներ, կայքերի և սոցիալական հարթակների վարման փորձ
  • Ակտիվ և վերլուծական մտածողություն, բազմաթիվ առաջնահերթությունների կառավարման կարողություն, կազմակերպվածություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և կարգապահություն
  • Անընդհատ սովորելու ու նոր գործիքներ բացահայտելու պատրաստակամություն
Անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու կարգը.

понедельник, 18 мая 2020 г.

Մի կամավորի պատմություն



Մի կամավորի պատմություն



2013թ. էր… 

Ընկերոջս կողմից երկար համոզման աշխատանքներ ինձ հետ տանելուց հետո, որոշեցի մասնակցել Ինֆոտանը տեղի ունեցող անգլերենի ակումբին…և ամեն ինչ սկսվեց հենց այն պահից, որ ես առաջին անգամ նստեցի ակումբի համար նախատեսված կլորավուն դասավորված աթոռին: Ամեն օր մտածում էի, թե երբ կկարողանամ նորից գնալ Ինֆոտուն, հանդիպել նույն կենսախինդ մարդկանց, լսել հետաքրքիր զրույցներ։
Բայց ժամանակը սպասեցնել չէր տալիս, միշտ լինում էր մի պատրվակ, մի միտք, որ հնարավոր էր դարձնում այնտեղ գնալը: Այդպիսին էր իմ առաջին դրամաշնորհը, առաջին ծրագիրը, առաջին, առաջին, առաջին… Ասում են առաջինը երբեք չի մոռացվում և իրոք, անհնար է մոռանալ այդ ամենը, այդ քայլերը, մարդկանց/ովքեր մինչ օրս ինձ հետ են/:

вторник, 5 мая 2020 г.

Մի կամավորի պատմություն


Մի կամավորի պատմություն

Մի պատմություն նրա մասին, 
թե ինչպես ես եկա Ինֆոտուն

 

Զարմանալի է, բայց այսօր իմ թեման չեն դառնա համայնքային խնդիրները, կամ էլ նրա զարգացման հեռանկարները: Ցանկանում եմ կիսվել իմ փորձով, շատ կարևոր ու շրջադարձային, պարզապես կամավորական փորձով... 
Չեմ հիշում ինչ օր էր կամ նույնիսկ տարվա, որ եղանակը, սակայն այդ օրվա հետ կապված լիքը կարևոր հիշողություններ ունեմ:


Վստահ եմ, սա ընթերցող բոլոր ինֆոտնեցինները հասկացան, որ սա Ինֆոտանը իմ կամավորական փորձի սկզբի մասին է։ Չգիտեմ դուք ինչպես եք այն հիշում... Իմ օրը սկսվեց, ինչևէ շատ շփոթված: Մինչ հիմա ծիծաղով եմ հիշում՝ ներս մտնելուց անընդհատ թակում էի գրասենյակի դուռը: Որպես յուրաքանչյուր իսկական «ինֆոտնեցի» ես յուրահատուկ կարևորություն եմ տալիս այդ օրվան, բայց ավելի հետաքրքիրն այն էր, թե որն էր նրա սկսվելու պատճառը։ Չէ, դա այն հանրահայտ անգլերենի խմբակը չէր, իմ գտած մոտիվացիան հայտնի Էմիլյան էր, ավելի կոնկրետ նրա առաջին հոլովակը։ Մայրիկս էր խնդրել նայել, չէի կարող մերժել, ինքս էլ չէի պատկերացնում, թե հետո ինչքան եմ դա կարևորելու, հիմա անձամբ խորհուրդ կտամ բաժանորդագրվել նրա ալիքին։ Ահա այստեղից էլ սկսվեց իմ առաջին կամավորության օրը, Մեդիագարագիտության դասընթացները, մի քանի օր անց Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքը, լիքը կարևոր  հանդիպումներ, քննարկումներ, հազարավոր հետաքրքիր դասընթացներ ու լիքը հրապարակված հոդվածներ։

понедельник, 4 мая 2020 г.

Մի կամավորի պատմություն

Մի կամավորի պատմություն 

Ինֆոտունն իմ կյանքում


Հիշում եմ այն չարաբաստիկ օրերը, երբ չէի ինքս ինձնից , անընդհատ ինչ-որ բան պակասում էր լիարժեք զգալու համար ու պարփակված էի իմ գլխում ստեղծված քառակուսու մեջ։ Բայց եկավ կյանքիս շրջադարձային իրադարձությունների ժամանակը։ Չեմ հիշում կոնկրետ ինչ օր էր, բայց եղանակը արևոտ էր, ջերմ, ամեն ինչ հրաշալի էր։ Ընկերներից մեկը՝Ռոզան ինձ առաջարկեց իր հետ գնալ Ինֆոտուն, որի մասին շատ լեգենդներ էի լսել, և՛ լավ, և՛ վատ։ Համաձայնեցի։ Ես շատ ամաչկոտ էի և յուրաքանչյուր նոր ծանոթության հոգեպես պատրաստվելու համար ինձ պետք էր առնվազն երկու ժամ։ Շատ դանդաղ կաշկանդված բացեցի դուռը, դուռն էլ այնքան դժվար էր բացվում և մտա ներս։ Ներսում նստած էր Էմիլյան, ով վսատհություն էր ներշնչում, միջավայրն էլ շատ հաճելի էր։ Խնդրեցի ինձ տալ կամավորության հայտադիմում։


Անկեղծ ասաց կամավորությամբզբաղվելու միակ պատճառը «թղթեր» հավաքելն էր։ Իմ նախընտրելի համալսարանն ընդունվելու համար ինձ հարկավոր էր կամավորական փորձ, դա էլ հենց հիմնական շարժառիթն էր կամավորությամբ զբաղվելու համար։ Դե իհարկե ես կամավորության հայտադիմումի մեջ չէի գրելու, որ սեփական շահերից ելնելով եմ ցանկանում զբաղվել կամավորությամբ։ Մի երկու անհասկանալի բան գրեցի և փոխանցեցի Էմիլյային, ասաց որ եթե ինչ որ գործ, դասընթաց լինի ապա անպայման կտեղեկացնի ինձ։ Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ոչ մի զանգ, նամակ չէի ստանում։ Սակայն մի օր, երբ դասերը շուտ էի վերջացրել, զանգեց Էմիլյան և կանչեց Ինֆոտուն։ Կողբում հետազոտության ընթացքում արված տեքստերը պետք էր «վերծանել», գրառումներ կատարել, դե ես էլ շտապ սլացա Ինֆոտուն, դրեցի ականջակալներս և անցա գործի։ Այնքան հաճելի էր այնտեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, ժամը, որ չէի ուզում հեռանալ Ինֆոտնից։ 


вторник, 24 марта 2020 г.

ԻնֆոՏունն իմ կյանքում


ԻնֆոՏունն իմ կյանքում
Բելլա Մադաթյան
Վազաշեն համայնք
Բարև սիրելի հարգելիներս կամ հարգելի սիրելիներս։ Իրականում դա կապ չունի, եթե դու կարդում ես սա, ուրեմն, և՛ սիրելիս ես, և՛ հարգելիս։
Չեմ ուզում երկար գրել ու ձանձրացնել ձեզ, որովհետև այն ինչ հիմա կգրեմ ավելի կարևոր է հենց ձեզ համար։
Մի քանի ամիս առաջ, ավելի կոնկրետ 2019 թվականի ամռանն առաջին անգամ լսեցի Իջևան ԻնֆոՏան մասին, հեռու ու մոտիկ ընկերուհուցս։ Facebook-ում սկսեցի որոնումներ անել, նֆոՏան մասին։ Նայեցի լուսանկարներ, հրապարակումներ ու վճռեցի ԻնֆոՏունն ինձ համար է։ Չէ , թող կարծիք չստեղծվի, որ մինչև ԻնֆոՏունը ես ակտիվ չեմ եղել։  Ես մասնակցել եմ տարբեր ծրագրերի ու դասընթացների, բայց Ինֆոտունն ուրիշ էր ու դրանում ես համոզվեցի, մինչև այնտեղ գնալս։
Գնացի ու ծանոթացա Վարսիկի ու Էմիլյայի հետ։ Հեքիաթային թիմ էր․․․
Սկսվեց․․․