четверг, 9 июля 2020 г.

Աշխատանքի հայտարարություն․ Հաղորդակցության գծով օգնական

Աշխատանքի հայտարարություն․ Հաղորդակցության գծով օգնական


Իջևան Ինֆոտուն ՀԿ-ն (այսուհետ ԻնֆոՏուն) փնտրում է Հաղորդակցության գծով օգնական։
Աշխատանքի նկարագրությունը
Վարել www.epfarmenia.am կայքի ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի բաժինը
  • Վարել Իջևան ԻնֆոՏուն ՀԿ-ի Facebook-յան էջը, խումբը և բլոգը ապահովելով դրանցում տեղադրված նյութերի լայն տարածումը
  • Հնարավորինս մասնակցել ԻնֆոՏան կողմից կազմակերպվող միջոցառումներին, ինչը հնարավորություն կտա ինչպես առավել արագ ինտեգրվել թիմում, այնպես էլ առավել լավ հասկանալ կազմակերպության գործունեությունը 
  • ԻնֆոՏան գործունեության մասին պատրաստել հակիրճ տեքստեր և վիդեոներ ու դրանք հրապարակել կազմակերպության համապատասխան հարթակներում 
  • ԻնֆոՏան թիմի հետ համատեղ ստեղծել կազմակերպության հաղորդակցության ռազմավարություն, ինչը կնպաստի կազմակերպության գործունեության ազդեցության մեծացմանն ու առավել հանրայնացմանը։
Պահանջվող որակավորումները.
  • Բարձրագույն կրթություն հումանիտար կամ հարակից ոլորտում
  • Աշխատանքային փորձ՝ հաղորդակցության, ներքին և արտաքին հարաբերությունների ոլորտում
  • Հայերենի գերազանց իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
  • Համակարգչային գիտելիքներ, կայքերի և սոցիալական հարթակների վարման փորձ
  • Ակտիվ և վերլուծական մտածողություն, բազմաթիվ առաջնահերթությունների կառավարման կարողություն, կազմակերպվածություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և կարգապահություն
  • Անընդհատ սովորելու ու նոր գործիքներ բացահայտելու պատրաստակամություն
Անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու կարգը.

1) համառոտ ինքնակենսագրություն
2) 250 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ, թե ինչո՞ւ  եք ցանկանում կատարել այս աշխատանքը և ինչո՞ւ հենց Ձեզ պետք է ընտրեն:
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել evoskanyan@ijevaninfotun.am էլ. հասցեով, մինչև ս/թ հուլիսի 30-ը, ժամը 18:00-ը: Հարցերի դեպքում  կարող եք գրել Իջևան ինֆոտան Facebook-յան էջին կամ ուղարկել նամակ նույն էլ․ հասցեով։
Նամակի վերնագրի տողում խնդրում ենք անպայման գրել՝ Հայտ_հաղորդակցության օգնական_անուն_ազգանուն (Օրինակ՝ Հայտ_hաղորդակցության օգնական_Պողոս Պողոսյան)։
Առանց վերնագրի տողում համապատսխան գրառման հայտերը հնարավոր է չդիտարկվեն:
Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ:
Գրաֆիկը կկազմվի ընտրված անձի  հետ:
Պայմանագրի տևողությունը 2 ամիս երկարացման հնարավորությամբ։
Աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար, ինչը նշանակում է, որ կարող են դիմել նաև Երևանից և այլ մարզերից։

Խնդրում ենք հաշվի առնել, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Комментариев нет:

Отправить комментарий