Մի կամավորի պատմություն
Մի
պատմություն նրա մասին,
թե ինչպես ես եկա Ինֆոտուն
Զարմանալի է, բայց այսօր իմ թեման չեն դառնա համայնքային
խնդիրները, կամ էլ նրա զարգացման հեռանկարները: Ցանկանում եմ կիսվել իմ փորձով, շատ
կարևոր ու շրջադարձային, պարզապես կամավորական փորձով...
Չեմ հիշում ինչ օր էր կամ նույնիսկ տարվա, որ եղանակը,
սակայն այդ օրվա հետ կապված լիքը կարևոր հիշողություններ ունեմ:
Վստահ եմ, սա ընթերցող բոլոր ինֆոտնեցինները հասկացան,
որ սա Ինֆոտանը իմ կամավորական փորձի սկզբի մասին է։ Չգիտեմ դուք ինչպես եք այն հիշում...
Իմ օրը սկսվեց, ինչևէ շատ շփոթված: Մինչ հիմա ծիծաղով եմ հիշում՝ ներս մտնելուց անընդհատ
թակում էի գրասենյակի դուռը: Որպես յուրաքանչյուր իսկական «ինֆոտնեցի» ես յուրահատուկ
կարևորություն եմ տալիս այդ օրվան, բայց ավելի հետաքրքիրն այն էր, թե որն էր նրա սկսվելու
պատճառը։ Չէ, դա այն հանրահայտ անգլերենի խմբակը չէր, իմ գտած մոտիվացիան հայտնի Էմիլյան էր, ավելի կոնկրետ
նրա առաջին հոլովակը։ Մայրիկս էր խնդրել
նայել, չէի կարող մերժել, ինքս էլ չէի պատկերացնում, թե հետո ինչքան եմ դա կարևորելու,
հիմա անձամբ խորհուրդ կտամ բաժանորդագրվել նրա ալիքին։ Ահա այստեղից էլ սկսվեց իմ առաջին
կամավորության օրը, Մեդիագարագիտության դասընթացները, մի քանի օր անց Մարդամեջ սոցիալական նորարարության
հավաքը, լիքը կարևոր հանդիպումներ, քննարկումներ, հազարավոր հետաքրքիր
դասընթացներ ու լիքը հրապարակված հոդվածներ։
Ներկայումս մի քանի այլ ինֆոտնեցիների հետ արդեն իրականացնում
ենք աղբահանության
խնդրի լուծմանն ուղված մեր ծրագիրը, «ԷկոՄշակույթ»-ը, եթե դեռ
չեք լսել նրա մասին (չէի կարող չօգտագործել ձեզ այն ներկայացնելու հարմար առիթը)։
Ես վերջապես կարողացա UWC նոմինանտ դառնալ, ներկայումս նոմինացված եմ MUWCI քոլեջ:
Ամեն մի լուծված փոքրիկ խնդրի համայնքում, ամեն մի փոքրիկ առաջընթացից իսկապես
մանկան պես եմ ուրախացել, բայց ամենից շատ կարևորել եմ այն փաստը, որ ինքս իմ
փոքրիկ մասնակցությունն եմ ունեցել այդ գործում:
Ահա թե ինչ էր ինձ համար նշանակում կամավորությունն այստեղ։ Ու երբեք էլ չեմ կարող
մոռանալ, որ այս ու այլ բազում փոքր և մեծ հաջողություններին հասնելիս ինձ շատ են
օգնել Ինֆոտանը ձեռք բերած գիտելիքներս և ստացած մոտիվացիան: Ես միշտ նորն եմ
սովորել ու անընդհատ մոտիվացիա ստացել Վարսիկից ու Էմիլյայից։ Իմ ճանաչած ամենաշատ
ծիրան սիրող «Խաղաղության Կորպուս»-ի կամավորից՝ Հեսուսից, ես կարողացա սովորել
ավելի հասկանալի ներկայացնել սեփական մտքերս, որոնք երբեմն ես ինքնս չեմ
կարողանում հասկանալ։ Կամավորների միջավայրն այստեղ առանձնահատուկ է, դա հաստատ
կարող է այստեղ գալու կարևոր պատճառներից մեկը դառնալ։ Հենց այստեղ ես բարելավեցի
մի շարք կարևոր հմտություններ, դարձա ավելի իքնավստահ, լիքը նպատակների կարողացա
հասնել ու սահմանել նորերը: Ահա պատմությունն այն մասին, թե իննչպես ես եկա
այստեղ։ Չգիտեմ, թե դու ինչպես ես այստեղ եկել կամ եթե դեռ չես հասցրել գալ, ի՞նչը
կդառնա քո գալու պատճառը։ Հմ, մի գուցե այս հոդվածը, հաստատ շատ ուրախ կլինեմ:
Ամեն անգամ, երբ նորեկներ են գալիս կամավորագրվելու միանգամից հիշում եմ իմ
կամավորության առաջին օրը, շփոթված ու դուռը թակելով ու նորից փորձում եմ զսպել
ծիծաղս։ Չգիտեմ, թե դու առաջին անգամ ինչպես կմտնես այստեղ ավելի համարձակ, թե
նույնքան շփոթված, որքան ես էի: Ինչևէ կարծում եմ առաջինն ավելի ճիշտ տարբերակ
է...
Մարիամ Ադամյան
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий