Մի կամավորի պատմություն
2013թ. էր…
Ընկերոջս կողմից երկար համոզման աշխատանքներ ինձ հետ տանելուց հետո, որոշեցի
մասնակցել Ինֆոտանը տեղի ունեցող անգլերենի ակումբին…և ամեն ինչ սկսվեց հենց այն
պահից, որ ես առաջին անգամ նստեցի ակումբի համար նախատեսված կլորավուն դասավորված
աթոռին: Ամեն օր մտածում էի, թե երբ կկարողանամ նորից գնալ Ինֆոտուն, հանդիպել
նույն կենսախինդ մարդկանց, լսել հետաքրքիր զրույցներ։
Բայց ժամանակը սպասեցնել չէր տալիս, միշտ լինում էր մի պատրվակ, մի միտք, որ
հնարավոր էր դարձնում այնտեղ գնալը: Այդպիսին էր իմ առաջին դրամաշնորհը, առաջին
ծրագիրը, առաջին, առաջին, առաջին… Ասում են առաջինը երբեք չի մոռացվում և իրոք,
անհնար է մոռանալ այդ ամենը, այդ քայլերը, մարդկանց/ովքեր մինչ օրս ինձ հետ են/:
Իսկ գիտեք, թե ինչու եմ պատմում ամենասկիզբը, որովհետև
այս ամենը հիմքն է այն ամենի, որ հասել եմ ու կհասնեմ, սա ամենակարևոր բանն է, որ
ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանի որ ամեն մի հաջողության գաղտնիքը սկիզբն է` հիմքը`
Ինֆոտունը:
2020 թ է, սովորականի պես մտածում եմ Ինֆոտուն գնալու մասին…
Դավիթ Խաչատրյան Իջևան
Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий