вторник, 24 марта 2020 г.

ԻնֆոՏունն իմ կյանքում


ԻնֆոՏունն իմ կյանքում
Բելլա Մադաթյան
Վազաշեն համայնք
Բարև սիրելի հարգելիներս կամ հարգելի սիրելիներս։ Իրականում դա կապ չունի, եթե դու կարդում ես սա, ուրեմն, և՛ սիրելիս ես, և՛ հարգելիս։
Չեմ ուզում երկար գրել ու ձանձրացնել ձեզ, որովհետև այն ինչ հիմա կգրեմ ավելի կարևոր է հենց ձեզ համար։
Մի քանի ամիս առաջ, ավելի կոնկրետ 2019 թվականի ամռանն առաջին անգամ լսեցի Իջևան ԻնֆոՏան մասին, հեռու ու մոտիկ ընկերուհուցս։ Facebook-ում սկսեցի որոնումներ անել, նֆոՏան մասին։ Նայեցի լուսանկարներ, հրապարակումներ ու վճռեցի ԻնֆոՏունն ինձ համար է։ Չէ , թող կարծիք չստեղծվի, որ մինչև ԻնֆոՏունը ես ակտիվ չեմ եղել։  Ես մասնակցել եմ տարբեր ծրագրերի ու դասընթացների, բայց Ինֆոտունն ուրիշ էր ու դրանում ես համոզվեցի, մինչև այնտեղ գնալս։
Գնացի ու ծանոթացա Վարսիկի ու Էմիլյայի հետ։ Հեքիաթային թիմ էր․․․
Սկսվեց․․․



Որակյալ տեքստերի դասընթաց ԻնֆոՏանը
Սիրեցի նրանց առաջին հայացքից ու ոչ միայն նրանց։ ԻնֆոՏան կամավորներն էլ իրենց հերթին հեքիաթային ու մոտիվացնող էին։ Ժամերը վայրկյաններ էին թվում, ինձ համար անգամ հեռավորությունն այլևս խոչընդոտ չէր։

Ես փոխվեցի։ Ինձ փոխեց ԻնֆոՏունն ու ես շնորհակալ եմ դրա համար։
Հիմա քիչ եմ այցելում, որովհետև ժամանակս չի ներում։
Բայց խոստանում եմ, որ ամռանն էլի նախկինի պես կհաճախեմ։
Ես հպարտ եմ, որ ԻնֆոՏան կամավոր եմ՝ ինֆոտնեցի և ուրախ եմ, որ ճանաչում եմ ԻնֆոՏնեցիներին։


Բելլա Մադաթյան,
Իջևան Ինֆոտուն

Комментариев нет:

Отправить комментарий