Մի
կամավորի պատմություն
Ինֆոտունն իմ կյանքում
Հիշում եմ այն չարաբաստիկ օրերը, երբ չէի ինքս ինձնից
, անընդհատ ինչ-որ բան պակասում էր լիարժեք զգալու համար ու պարփակված էի իմ գլխում
ստեղծված քառակուսու մեջ։ Բայց եկավ կյանքիս շրջադարձային իրադարձությունների ժամանակը։
Չեմ հիշում կոնկրետ ինչ օր էր, բայց եղանակը արևոտ էր, ջերմ, ամեն ինչ հրաշալի էր։
Ընկերներից մեկը՝Ռոզան ինձ առաջարկեց իր հետ գնալ Ինֆոտուն, որի մասին շատ լեգենդներ
էի լսել, և՛ լավ, և՛ վատ։ Համաձայնեցի։ Ես շատ ամաչկոտ էի և յուրաքանչյուր նոր ծանոթության
հոգեպես պատրաստվելու համար ինձ պետք էր առնվազն երկու ժամ։ Շատ դանդաղ կաշկանդված
բացեցի դուռը, դուռն էլ այնքան դժվար էր բացվում և մտա ներս։ Ներսում նստած էր Էմիլյան,
ով վսատհություն էր ներշնչում, միջավայրն էլ շատ հաճելի էր։ Խնդրեցի ինձ տալ կամավորության
հայտադիմում։
Անկեղծ ասաց կամավորությամբզբաղվելու միակ պատճառը «թղթեր» հավաքելն էր։ Իմ նախընտրելի համալսարանն
ընդունվելու համար ինձ հարկավոր էր կամավորական փորձ, դա էլ հենց հիմնական
շարժառիթն էր կամավորությամբ զբաղվելու համար։ Դե իհարկե ես կամավորության հայտադիմումի մեջ չէի գրելու, որ սեփական շահերից ելնելով
եմ ցանկանում զբաղվել կամավորությամբ։ Մի երկու անհասկանալի
բան գրեցի և փոխանցեցի Էմիլյային, ասաց որ եթե ինչ որ գործ, դասընթաց լինի ապա անպայման կտեղեկացնի ինձ։ Հաջորդ մի քանի շաբաթվա
ընթացքում ոչ մի զանգ, նամակ չէի ստանում։ Սակայն մի օր, երբ դասերը շուտ էի վերջացրել, զանգեց Էմիլյան և կանչեց
Ինֆոտուն։ Կողբում հետազոտության ընթացքում արված տեքստերը պետք էր «վերծանել», գրառումներ կատարել, դե ես էլ շտապ սլացա
Ինֆոտուն, դրեցի ականջակալներս և անցա գործի։ Այնքան հաճելի էր այնտեղ
անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, ժամը, որ չէի ուզում հեռանալ
Ինֆոտնից։
Իջևան Ինֆոտան շրջանակներում մասնակցել եմ մեդիագրագիտության
բազմաթիվ դասընթացների, լրացրել եմ գիտելիքներս հազարավոր այլ ոլորտներում։ Ես
արդեն մոռացել էի այդ կարևոր «թղթերի» մասին։
Ես կատարելագործվում էի Ինֆոտան շնորհիվ, դառնում էի ավելի լավ
քաղաքացի, օգտակար էի հասարակության համար, որը մի թղթի կտորից ավելի
կարևոր էր։ Ամենահիշարժան դասընթացն էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի գլխավոր
տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Ինչպես ստեղծել որակյալ տեքստեր» դասընթացը, որի ընթացքում գրել եմ
իմ առաջին հոդվածը «Աղստևն Իջևանի բնության
հուշարձան, թե աղբավայր», որտեղ նշել եմ համայնքի ամենավտանգավոր խնդրի՝ Աղստևի աղտոտվածության մասին և փորձել բարձրացնել իրազեկվածության աստիճանը համաքաղաքացիներիս շրջանակում։
Այդ դասընթացից հետո սկսեցի հհետաքրքրվել նաև լրագրությամբ, սկսեցի գրել հոդվածներ,փոքրիկ պատմվածքներ։
Հաջորդ ամենակարևոր իրադարձություններից մեկը «Տավուշի հոգևոր վերածնունդ» կազմակերպության
կողմից կազմակերպված «Տավուշն աշխարհի աչքերով» նկարչական սիմպոզիումի կազմակերպչական թիմի անդամ
դառնալու հնարավորությունն էր։ Սիմպոզիումի շրջանակներում տարբեր երկրներից հյուրընկալվել
էին բազմաթիվ նկարիչներ, ստեղծել միջազգային նկարչական կապ՝ հայ և միջև։ Այդ երկու ամսվա ընթացքում ես բացահայտեցի ինքս
ինձ, ձեռք բերեցի մեծ փորձ և գիտելիքներ։
2019 թվականն ինձ համար շրջադարձային էր և այդ շրջադարձային տարվա վերջում,
Ինֆոտան տարեվերջյան ամփոփման և կամավորների պարգևատրման ընթացքում ինձ շնորհվեց
«Տարվա ամենապատասխանատու կամավոր» վկայականը։ Ճիշտ է, դա էլ էր մի թղթի կտոր,
բայց արդեն ոչ սովորական։
Այդ թղթի մեջ ամփոփված էին իմ բոլոր այն աշխատանքները,
որոնք կատարել եմ Ինֆոտանը, կամավորության ընթացքում, ամփոփված էին ինձ հետ
կատարված ահռելի փոփոխությունները։ Ինֆոտունը ինձ բացահայտեց, կամ էլ ավելի ճիշտ
ես ինքս ինձ բացահայտեցի Ինֆոտան շնորհիվ։
Կամավորությամբ զբաղվում եմ նաև Կարմիր խաչում․ մասնակցում եմ այլ դասընթացների, սեմինարների, բայց
երբեք չեմ մոռանա այն ամենը ինչն ինձ տվել է Ինֆոտունը և միշտ կմնամ նույն
պատասխանատու, անդավաճան կամավորը։
Հուսով եմ դու էլ մի օր կբացես այդ ծանր դուռն ու կմտնես այն թեթև աշխարհը, որը
քեզ կփոխի, որում դու կգտնես ինքդ քեզ։
Սուսաննա Սառիկյան
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий