Մի
կամավորի պատմություն
Մենք
կարոտում ենք քեզ Իջևանում, որպես Խաղաղության կորպուսի կամավոր դու կարևոր դեր ես
խաղացել մեր համայնքում նվիրաբերելով քո թանկարժեք ժամանակը, կիսվելով քո
գիտելիքներով և փորձով ինչը շատ երիտասարդների կյանքում բերել է դրական
փոփոխություններ։
Քո
քաջալերող խոսքերը և աջակցությունը մեծ նշանակություն են ունեցել ինչպես ԻնֆոՏան
կամավորների այնպես էլ ԵՊՀ ԻՄ ուսանողների կյանքում։
Ես մի քանի հարց եմ պատրաստել խնդրում եմ կիսվել Հայաստանում ունեցած քո
փորձով։
Պատմի’ր մի քիչ քո մասին։ Ո՞ր 3 բառերն են քեզ ամենալավը նկարագրում։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում։ Ի՞նչ ձգտումներ ունես ու ի՞նչ ես ամենաշատը ցանկանում։
● Իմ անունը Հեսուս Վիկտոր Ալֆոնսո Այալա-Նարանհո է և ես ապրում եմ Կալիֆորնիա նահանգի Օլիվհըրստ քաղաքում։ Ես Խաղաղության կորպուսի կամավոր եմ և նախկինում աշխատել եմ որպես համակարգող Հարավային Կալիֆորնիայի համայնքային քոլեջում, իսկ դրանից առաջ որպես կրթության ոլորտի հետազատող։ Ինձ ամենալավը նկարագրող երեք բառերը՝ հավատարիմ, աջակցող և զվարճալի։ Հավատարիմ, քանի որ նվիրված եմ այն մարդկանց, ում մասին հոգ եմ տանում։ Աջակցող, որովհետև սիրում եմ օգնել ու կյանքիս ընթացքում միշտ օգնել եմ մարդկանց։ Եվ իհարկե, զվարճալի, որովհետև սիրում եմ ուրախ լինել և լավ ժամանակ անցկացնել։
● Ինձ ամենաշատը մոտիվացնում են այն հրաշալի մարդիկ, որոնց հանդիպել եմ կյանքիս ընթացքում, ինչպիսիք են մտերիմ ընկերներս ՝ Shaina, Alden, Deshawn, Kristina), բացառիկ կամավորներ, որոնց հանդիպել եմ Հայաստանում կամավորության ժամանակ (Mante, Ani, Kim, Brady and several others!), և բազմաթիվ այլ մենթորներ (Dr. Person, Yvonne, Gisela, Stepan and
more). Վերջապես, ինձ մոտիվացնում են Հայաստանի, իմ համայնքի, Ինֆոտան և ԵՊՀ ԻՄ-ի բացառիկ երիտասարդները և ինձ հյուրընկալող ընտանիքը։
● Կան մի քանի բաներ, որ ցանկանում եմ ամենից առավել։ Ուզում եմ օգնել և երջանկացնել մարդկանց և նորը սովորել ամբողջ կյանքիս ընթացքում։ Երիտասարդ ժամանակներից ի վեր ապրել եմ կամավորությամբ զբաղվելով և օգնելով բոլոր նրանց, ում կարողացել եմ։ Մարդկանց օգնելու շնորհիվ ես ո’չ միայն իմ մասին եմ շատ բաներ բացահայտում, այլ նաև նրանք այնքան են փորձ ձեռք բերում, որ ինձ էլ են օգնում։ Ես ավելի քան ուզում եմ մարդանց ուրախ տեսնել։
Ինչու՞ ցանկացար
դառնալ Խաղաղության կորպուսի կամավոր։ Ընտրել ես Հայաստանը, թե՞ քեզ այստեղ են կամավոր
նշանակել։ Եթե ընտրել ես, ապա ինչու՞ հենց Հայաստանը։
● Խաղաղության կորպուսի մասին լսել
եմ իմ լավ ընկեր Թրևորից, քանի որ նրան պատմել էի իմ ճանապարհորդելու և մարդկանց օգնելու
ցանկության մասին։ Այդ ժամանակ դեռ 22 տարեկան էի։ Բացի դրանից նպատակ ունեի նաև աշխատել
և մագիստրոսի կոչում ստանալ մինչև 29 տարեկանը, որից հետո արդեն զբաղվել կամավորությամբ։ Կամավորություն չի նշանակում միայն օգնել մարդկանց, այլ նաև հարստացնել սեփական կյանքդ նրանց տված սիրով և ջերմությամբ։
● Ընտրել եմ Հայաստանը, որովհետև այստեղ կար համայնքի և երիտասարդության զարգացման մի ծրագիր, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չգիտեի ինձ մոտ կստացվի թե ոչ։ Ուզում էի երիտասարդների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատել և փորձս կիսել։ Այլ կարևոր պատճառներից էր նաև այն, որ իմ լավագույն ընկերներից մեկը՝ Քրիստինեն, Հայաստանից է և առաջին հայն է, ում հանդիպել եմ։ Նա իմ երբևէ հանդիպած ամենաընկերասեր մարդկանցից է և ինձ բազմաթիվ անգամներ օգնել է դժվարին պահերին, դրա համար էլ ուզում էի հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալ։
Ո՞րն էր քո առաջին մշակութային շոկը Հայաստանում։
● Անկեղծ ասած, մշակութային շոկ չեմ ունեցել։ Գալով Հայաստան՝
չգիտեի ինչ ակնկալել, բայց միանգամից սիրահարվեցի ինձ հյուրընկալող ընտանիքին ու համայնքին։
Ըստ իս, հայերը ամենահյուրընկալ ազգերից են և առաջին իսկ օրից փորձել են օգնել, հարցեր
են տվել, միրգ և սուրճ հյուրասիրել։ Այս ամենը ինձ համար շա՜տ հաճելի անակնկալ էր։
● Մի այլ բան, որից շատ եմ զարմացել այն էր, որ ուր էլ գնայի մարդիկ ուշադիր նայում էին, որը ընդհանրապես այլ էր Կալիֆորնիայում։ Բայց ի վերջո հասկացա, որ նրանք ուղղակի շատ հետաքրքրասեր էին ու միշտ հարցնում էին, թե որտեղի՞ց եմ, քանի՞ տարեկան եմ, ամուսնացած եմ, թե՞ ոչ։ Սա ուղղակի հետաքրքրասիրության, նաև հոգատարության կամ ընկերասիրության նշան էր։
Ո՞րն է ամենաջերմ ու սիրելի հիշողութունդ Հայաստանի հետ կապված։
● Դժվար է մի հիշողություն առանձնացնել, որովհետև Ինֆոտունը լի է հիասքանչ երիտասարդներով, բացառիկ աշխատակազմով, և ամեն անգամ նրանց հաջողություններին ակատանես լինելիս՝ ես ինձ անչափ երջանիկ էի զգում։ Մի հիշողություն կարող եմ առանձնացնել իմ աշխատակից Էմիլյայի հետ կապված, ով շա՜տ էր աշխատում՝ օգնելով ԻնֆոՏան պատանիներին և ինձ ամեն պահի, երբ օգնության կարիք էի զգում։ Շատ էի ուրախացել, երբ նա ընտրվեց որպես “Բաց աշխարհ” ծրագրի մասնակից, որը հնարավորութուն է տալիս անվճար մեկնել Ամերիկա և ստանալ մասնագիտական զարգացման հնարավորություն։
Քանի՞ ծրագիր կամ ակումբ ես նախաձեռնել։ Որո՞նք էին քո ամենասիրելի ակումբները և ինչու՞։ Ո՞րն էր ամենամեծ ձեռքբերումդ։
● Կարծում եմ չեմ հասցրել բավականին շատ ծրագրեր կազմակերպել,
քանի որ մեր կամավորության շրջանը պլանավորածից վաղ ավարտվեց։ Համենայն դեպս, մեծ պատիվ
եմ ունեցել անգլերենի, իսպաներենի, ընթերցանության, բանավեճի ակումբներ ձեռնարկել։
Ընդգրկված եմ եղել նաև “Ուսանող-դեսպան” ծրագրում, որի ժամանակ ուղորդել ենք այն ուսանողներին,
ովքեր ցանկանում են սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ազատ ժամանակ ուսանողներին
նաև անգլերեն եմ դասավանդել, սովորեցրել թե ինչպես CV կազմել, համալսարաններ դիմել
և պատրաստվել հարցազրույցներին։ Համագործակցելով Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկի
հետ՝ դիմել ենք ծրագրի և դպրոցին կահույք տրամադրել։
Ի՞նչ դժվարությունների և մարտահրավերների ես բախվել և ինչպե՞ս ես հաղթահարել։
● Կարծում եմ Հայաստանը այնպիսի հրաշալի երկիր է, որ շատ քիչ խնդիրներ եմ ունեցել կամավորությանս ընթացքում։ Ցանկացած դժվարին պահին էմիլյան և Վարսիկը աջակցել են ինձ, որի համար անչափ շնորհակալ եմ։ Հովտաշենում հյուրընկալող ընտանիքս իմ մասին հոգ էր տանում և ես ինձ սիրված էի զգում։ Շատ շնորհակալ եմ Նարինեից, Ծատուրից և Վիրաբից, նրանց անչափ սիրում և կարոտում եմ։ Իջևանի հյուրընկալող ընտանիքս նույնպես շատ հոգատար էր, ինչի համար շնորհակալ եմ հյուրընկալող մայրիկիցս՝ Անահիտ Անտոնյանից, քույրերիցս և եղբորիցս։ Նրանք միշտ ուշադիր և բարի են եղել իմ հանդեպ։
Ի՞նչն ես կարոտել հայրենիքիդ հետ կապված երբ Հայաստանում էիր և հիմա հայկական ի՞նչն ես կարոտում։
● Անշուշտ, ուտելիքի բազմազանությունն էի կարոտել։ Կալիֆորնիայում
բացի մեքսիկական ուտեստներից, որոնք պատրաստվում են տարբեր համեմունքներով կան նաև
այլ երկների ազգային սննդային տեսականիներ՝ կորեական, թայլանդական, հնդկական, ճապոնական,
իտալական և նույնիսկ հայկական։ Իհարկե, դժվար էր նաև այլ երկրում լինել, որտեղ շատ
քչերն են քո լեզվով խոսում։
● Շա՜տ երկար ցուցակ կարող եմ կազմել, այն ամեն ինչի, որ կարոտում եմ Հայասատանի հետ կապված։ Կարոտում եմ հյուրընկալող ընտանիքիս, Ինֆոտունն ու իր աշխատակազմին, երիտասարդներին, ուսանողներիս, ԵՊՀ ԻՄ-ը և ակումբի անդամներին։ Միանշանակ կարծում եմ, որ հայերն ամենահյուրընկալ ժողովուրդն են և ընտանեկան կապը, ընկերական ջերմությունը միշտ անպակաս է։
Համաճարակի ժամանակ ի՞նչով ես զբաղվել։ Ի՞նչ ես բացահայտել քո մասին կամ արդյո՞ք նոր սիրած զբաղմունքներ ես ձեռք բերել։ Կյանքդ ինչ-որ կերպով փոխվե՞լ է պանդեմիայի պատճառով։ Պատկերացրու ունես հնարավորություն ջնջնել այս շրջանը քո կյանքից։ Ինչպե՞ս կվարվես։
● Միացյալ նահանգներ հետ վերադառնալիս՝ որոշել եմ զբաղվել իմ կյանքով, առողջությամբ, ընտանիքիս և ընկերներիս հետ ավելի շատ ժամանակ անց կացնել։ Բացի այդ, շարունակել եմ զբաղվել կամավորությամբ և օնլայն հարթակներով վարել ընթերցանության ակումբ, օգնել ուսանողներին անգլերենի և համալսարանի հետ կապված բոլոր հարցերով, ինչպես նաև հայերեն սովորել հիասքանչ ուսուցչուհիներ Նարինե Գևորգյանի և Աննա Սահակյանի հետ։
● Նախքան համաճարակը չէի պատկերացնում, որ այսքան կկարոտեմ
բնությունը և մարդկանց հետ շփումը։ Սովորել եմ նաև, ինչպես գնահատել այն, ինչ ունեմ և ում սիրում եմ։
● Չեմ կարծում, որ նույնիսկ հնարավորության դեպում կցանկանայի
կյանքիցս որևէ հատված ջնջել, որքան էլ դրանք դժվար են եղել։ Միգուցե հետագայում կարծիքս
փոխեմ, բայց հիմա այն կարծիքին եմ, որ վատը միշտ էլ կա և պետք չէ ազատվել դրանից՝ մոռանալով
կյանքի գեղեցիկն ու լավը։
Ու՞մ և ինչի՞ համար ես շնորհակալ։ Եթե հնարավորություն ունենայիր մոտիվացիոն ուղերձ հղել քո համայնքի անդամներին, ի՞նչ կասեիր։
● Աշխարհի ամենահիասքանչ բանը մեր երիտասարդությունն է և այն կամավորական աշխատանքները, որ նրանք են անում իրենց երկրի և համայնքի բարելավման համար։ Դիմելով ԻնֆոՏան, ԵՊՀ ԻՄ-ի և այն երիտասարդներին, որոնց հետ բախտ է վիճակվել աշխատել՝ ուզում եմ ասել, որ եթե երազում եք սովորել աշխարհի թոփ համալսարաններում կամ աշխատել լավագույն կազմակերպություններում, ապա անպայման պայքարեք դրա համար։ Ինձ թվում է, մեզնից շատերը վախենում են ձախողումներից, որը բնական է։ Սակայն, անհրաժեշտ է ընդունել ցանկացած անկում, սովորել դրանցից և օգտագործել հաջողության տանող ճանապարհին։ Չեմ կարծում, որ ուզում եք ամբողջ կյանքը զղջալով ապրել և ինքներդ ձեզ հարցնել, թե ինչ կլիներ, եթե իրոք փորձեիք, եթե իրոք կատարվեին ձեր երազանքները։ Ուղղակի ընկերաբար խնդրում եմ, անեք ամեն ինչ Ձեր նպատակներին հասնելու համար, քանի որ բոլորդ էլ արժանի եք հաջողության։
Լիդա Ասիլյան
Իջևան ԻնֆոՏուն
-----------------------------
Hi, Jesus
Jan!
We miss you here in Ijevan. As a Peace Corps Volunteer, you
played an important role in our community by donating your precious time,
sharing your knowledge and expertise, which benefited many young men and women.
Your encouragement and kind gestures meant a lot to your students at InfoTun
and YSU IB. Now, I will ask you to share the highlights of your Armenian
experience.
Tell me a bit about yourself. (like full
name, state, profession,etc.) What three words would describe you the best?
What motivates you? What are you passionate about?
●
My
name is Jesus Victor Alfonso Ayala-Naranjo and I live in Olivehurst,
California. I am a Returned Peace Corps Volunteer (RPCV) and formerly worked as
a coordinator for a community college in southern California and before that I
worked as a researcher in the field of education. The three words that would
describe me best are loyal, helpful, and silly. Loyal because I am someone who
is very committed to people and causes I care for, helpful because I love
helping and have done so all of my life, and silly because I enjoy having fun
and mischievous.
●
What
motivates me most is the amazing people I have met in my life such as my
closest friends back home (Shaina, Alden, Deshawn, Kristina), my phenomenal
volunteers I met during service (Mante, Ani, Kim, Brady and several others!),
and the numerous mentors I have had over the years (Dr. Person, Yvonne, Gisela,
Stepan and more). Lastly, I am incredibly motivated by the wonderful people in
Armenia including all the great youth, the community at the Infotun and YSU-IB,
and host families I have in Armenia.
●
Regarding
passions, there are few things I want more than anything: I want to help
people, I want to learn all my life, and I want to make people happy. Since I
was young I lived a life of volunteerism and helping anyone I could. I keep
chasing the feeling of the few times I felt I actually helped change someone’s
life. There are few feelings in the world better than this. On the path toward
helping, I learn a lot about myself and ultimately the people I help end up
helping me a lot more than I help them due to the growth I experience. But more
than that I would love to see people happy and for my actions to lead to their
happiness.
Why did you want to become a Peace Corps
Volunteer? Did you choose or were you assigned to volunteer in Armenia? If yes,
why?
●
A
good friend of mine named Trevor told me about the Peace Corps when I was
around 22 years old. He recommended it because I told him I wanted to travel
and help people. However, I pursued other goals such as grad school and work
until age 29 where I felt like I wanted to pursue this dream. Since 23, I have
matured to the point where I think volunteering means service, not just me
helping others but others making my life richer and welcoming me with love.
●
I
chose Armenia because there was a very unique program for Community and Youth
Development (CYD). At the time, I knew I wanted to try working with youth and I
wanted to experience working in communities and organizations but I was not
sure if I would be good at it. I worried I would not be good at working with
youth, so I decided to apply for CYD since I had more experience in
organizations. Another important reason I chose Armenia is because one of my
best friends since graduate school, Kristina, is from Armenia and she was my
first exposure to Armenian people. She is one of the friendliest people I know
who has helped me countless times in my life so I wanted to learn more about
Armenian culture.
What was your first culture shock in your
host community?
●
I
honestly do not recall experiencing culture shock during my time in Armenia.
Coming to Armenia I was not sure what to expect, but I fell in love with my
host village (Hovtashen) and my host site (Ijevan). From my experience,
Armenian people are the most hospitable and welcoming people I have ever met. I
have never felt so welcome in my life as much as when I walked down the street
and people often asked questions about me while inviting me to eat fruit,
sweets, and drink coffee. So for me, that was surprising but a very happy
surprise!
●
The
other thing that I was surprised by was people often stared at me no matter
where I went. In California, people do not usually stare or even look at people
much. What I learned was that people were curious about me and often asked,
“Where are you from? How old are you? Where are your parents from? Are you
Armenian? Are you married?” Some of these questions are also ones that I was
never asked by people I did not know in America, but what I love is that people
genuinely cared to ask and were so friendly.
Share your favorite memory or experience in
a few sentences.
●
It
is hard to pick one because the Infotun is full of wonderful youth and
phenomenal staff, but every time people (too many to list!) from the Infotun or
YSU Ijevan Branch would succeed, I felt so happy because they deserve it and
are some of the best people in the world. One example is from my counterpart,
Emilya Voskanyan, who worked hard every day at the Infotun to serve our youth,
organize events, recruit volunteers, and always helped me anytime I needed help.
So my supervisor (a phenomenal person named Stepan) suggested that I should
nominate her for the Open World Program. I had never nominated someone before
and decided to give it a try. Months later, she received an email that she was
accepted and would have an all expenses travel and professional development in
America!!! I never saw her so excited before and she deserved the recognition
for all the amazing work she does.
How many clubs or events did you organize?
Which one was your favorite and why? What was your greatest accomplishment?
●
Not
enough! I wish I had done more at the Infotun, but unfortunately, our service
ended early because of coronavirus. I had the honor of doing English clubs,
Spanish clubs, reading clubs, and discussion/debate clubs. I was also involved
with the Student Ambassador Program where we taught students how to apply to
universities in America and we organized the first Ijevan Education Fair. I
tutored students in my spare time individually with English, college
applications, financial aid applications, resume and CV preparation, practice
interviews, applying for programs, and anything else they needed help with. We
also partnered with a primary school in Tavush to help them apply for new
furniture for their classroom (which thankfully they received!). Also, I taught
university courses at YSU based on the topics mentioned above (absolutely loved
teaching there)! I also did my best to provide guidance and help for the
InfoTun and my supervisor Varsik Nerkararyan with anything they needed such as
learning English, practicing presentation skills, developing stronger essays,
and applying for programs.
What challenges did you face and how did
you overcome them?
●
I
feel like Armenia is such a wonderful country that I experienced very few
problems during my stay. Anytime I had issues, Emilya and Varsik helped address
them and ensured that things were taken care of in Ijevan. I am truly indebted
to them for being supportive and helpful at all times. In Hovtashen, my host
family took great care of me and ensured that I was loved as a family member
(big shoutout to my host mom Narineh, my host dad Tsatur, and my host brother
Virab Poghosyan who were an amazingly caring host family whom I love and miss
dearly). Also, my host family in Ijevan helped me integrate to Ijevan and feel
loved so very deep gratitude for my host mom Anahit Antonyan and my host
sisters and host brother in law who were so spectacular and friendly to me.
What did you miss the most when you were
away from home? And now, what do you miss about Armenia?
●
Definitely
missed the diversity of foods. Mexican foods have lots of different spices, but
there are also lots of cultures in southern California so you typically have
lots of options including Indian, Thai, Korean, Japanese, Chinese, Mexican,
American, italian...basically any food you can imagine actually (even
Armenian!). But I think we don’t really know how difficult it can be to
navigate life until you go to another country where few people speak your
language (English and Spanish in my case). So the ease of doing things and the
challenge of speaking hayeren (was difficult despite my love of learning
hayeren) made me miss my familiarity of life in California.
●
Okay
so I could make a long list for this, but by far I miss the people the most. My
host families and their delicious foods, how much they loved and cared for me,
the Infotun and its wonderful youth and staff, YSU staff and my amazing
students (absolutely love them and I hope to return to teaching there in the
future!), and club members (phenomenal people!!!) and too many others for me to
list! However, I also really miss how every day seemed exciting in Armenia. I’d
often meet someone new, have coffee or dinner with a new family, make new
friends, and do new things at my organization. Truly I think Armenian people
are masters at hospitality, familial connection, networking, and enjoying the
simple things in life (which are the best things in my opinion). They are some
of the most beautiful people in the world and we have much to learn from each
other.
What was your routine during quarantine?
What did you discover about yourself? Did you gain new habits or did you get
rid of any? Did quarantine impact your life in any way? Imagine, you were given
a chance to erase this episode from your life, would you?
●
In
general, especially early on
transitioning back to life in America, I set goals for myself that I
hoped to achieve that focused on healthcare, finances, volunteering, language
learning, and spending time with friends and family. I achieved most of those
goals and at this point my time focuses on English lessons with Emilya, helping
youth from the InfoTun when I can with applications and other things, running
reading clubs with youth from Armenia via zoom, learning and practicing
Armenian with my phenomenal teachers Rima Gevorgyan and Anna Sahakyan, and
spending time with family and friends (friends via zoom, family in person).
●
I
discovered that I really miss nature (love nature) and that I miss being around
people. These aren’t new things necessarily but I did not realize how much I
would miss them until coronavirus came.
●
I
can’t think of any habits I developed or got rid of. For a while I did
meditation which I enjoyed but have not practiced for a month so I must get
back to it!
●
No,
I COMPLETELY avoided all impacts :P I’m kidding. Yes, there was a good amount
of uncertainty before COVID because I was not sure what I would do for graduate
school in the future and what career I wanted which service was helping me try
new things. Now that is gone there just seems to be more uncertainty in the
world. If anything, I learned how little we can be in control at times so we
should appreciate the things we can control and cherish that and those we love.
●
I
would never choose to willingly remove any period of my life no matter how bad
things have been. Maybe this opinion might change, but for now, I think there
is so much potential and possibilities right now that if I were to say “yes I
want to remove this part of my life” it is like giving up. Yes, things are
terrible...but terrible will always exist. It does not mean I should remove all
the goodness and beauty just because there are terrible times. BUT, if you were
to ask me “would you go back in time and do things differently?” I am not sure
how I might answer that question․
What or whom are you thankful for? If
you had a chance to publicly share motivational speech or even 3-4 sentences
for your community members, what would you say?
●
I
also wrote plenty about gratitude, so I’ll focus on the motivation part of this
question. I honestly don’t have anything profound to say here. But the youth
there at the InfoTun, at YSU, and other places who volunteer and do internships
and try to improve their communities are probably the single best thing there
is in the world. For those youth, if you dream of going to the best
universities in the world like Harvard or MIT or Oxford, if you dream of
working for the best companies in the world, go for it. I think most of us as
people fear failure, which makes sense because it feels bad to fail and we want
to make the people we love proud. But the whole time I was in Armenia I wanted
to see you be the best you could become, and I still want to see that. Embrace
the failures and the struggles, make them your allies on your path to growth
and success. I mean...what do you really have to lose? Do you really want to go
through life wondering “What if I tried my best? What if I had achieved my
dream?” I know I don’t, so make sure you are doing right by you and giving
yourself the best shot at success possible.
Lida Asilyan
Ijevan InfoTun
Комментариев нет:
Отправить комментарий