|
Music as a common language for peacebuilding S. Ghukasyan |
-«Աննկարագրելի
և շատ հակասական զգացողություններ ունեի մինչ մեկնելը՝ ատելություն, վախ, ներքին
հետաքրքրություն: Արվեստը մեզ օգնեց որ մենք բառերով չխոսենք «թշնամության»
մասին, բայց տարածենք խաղաղություն: Անմոռանալի օրեր ու զգացողություններ
էին, շնորհակալ եմ ԵՀՀ ՀՄ-ին, որ ինձ հնարավորություն ընձեռեց իմ երգով նպաստել
երկու պետությունների ու ժողովուրդների միջև խաղաղության հաստատաման գործում:
Վաղուց ժամանակն է»,- ասում է Սյուզաննան՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից, ով
առաջին անգամ էր մասնակցում միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի և առաջին
անգամ պետք է հանդիպեր ադրբեջանցի երիտասարդների:
|
Music as a common language for peacebuilding Harut Khachatryan |
5 հայ
երիտասարդ երաժիշտներ ԵՀՀ ՀՄ-ի առաջադրմամբ և երաշխավորությամբ մասնակցեցին
Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող «Երաժիշտներ առանց սահմանի» երիտասարդական
փոխանակման ծրագրին:
Ծրագիրը հյուրընկալում էր Թբիլիսիի «Եվրոպական ուսանողներ ֆորում» հկ-ն: Մասնակցում
էին երաժիշտներ Արևելյան Գործընկերության երկրների ՝Հայաստանի, Վրաստանի,
Ադրբեջանի ինչպես նաև «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի անդամ
երկրների՝ Հունգարիայի, Իսպանիայի և
Չեխիայի 30 երիտասարդ երաժիշտներ:
«Երաժիշտներ առանց սահմանի» երիտասարդական փոխանակման ծրագրի նպատակն է երաժշտության
միջոցով նպաստել խաղաղարչական գործընթացներին:
Комментариев нет:
Отправить комментарий