Ճանաչողական այց Իջևանի Գինու և կոնյակի գործարան
Ապրիլի 3-ին Իջևանում մեկնարկեց “Tavush Youth Tour” երիտասարդական ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվեց Իջևանի գինու և կոնյակի գործարանից, որտեղ Իջևանի ավագ դպրոցի աշակերտներին, «Պրոգրես» ՀԿ-ի և Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային Մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) /Իջևան ինֆոտան կամավորներին, Հաղարծին գյուղի դպրոցի բարձր դասարանցիներին, Իջևանի «ՍՈՍ» մանկական գյուղի երեխաներին ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների համախմբել էր մեկ կարգախոս` «Ճանաչենք մեր մարզը»:
Ծրագրի նպատակն է համախմբել 15-20 տարեկան պատանիներին և երիտասարդներին, նրանց հնարավորություն տալ ճանաչել իրենց մարզը, ծանոթանալ մարզի տեսարժան վայրերին, արտադրությանը, ձեռք բերել նոր ընկերներ և իրականացնել նոր նախաձեռնություններ իրենց առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար:
Ծրագրի շրջանակներում իրականացվող ցանկացած նախաձեռնություն լուսաբանվում
է Facebook սոցիալական կայքում այդ նպատակով բացված՝ ՛՛Tavush Youth Tour ՛՛ խմբում, և բոլոր նրանք ովքեր ցանկանում են միանալ, կարող են հետևել մեզ այնտեղ կամ այցելել Իջևան Ինֆոտուն:
“Tavush Youth Tour” ծրագիրը, որի հեղինակն է ավագ դպրոցի աշակերտ Դավիթ Խաչատրյանը, ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում և իրականացվել է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի` «Իջևան Ինֆոտուն» ծրագրի «Մարդամեջ» նորարար գաղափարների լաբարատորիա մրցույթի շրջանակներում։
Комментариев нет:
Отправить комментарий