Երիտասարդները շարունակում են բացահայտել Տավուշի մարզը: Այց Իջևանի «ՔարԱրտ» բնական քարերի արդյունահանման և վերամշակման արտադրամաս
 |
Այց ՔարԱրտի գործարան |
՛՛Tavush Youth Tour” երիտասարդական ծրագրի շրջանակներում, կազմակերպվեց հերթական ճանաչողական այցը՝ Իջևանի «ՔարԱրտ»
բնական քարերի արդյունահանման և վերամշակման արտադրամաս:
Մասնակիցների թվում էին ԵՀՀ ՀՄ/Իջևան ԻնֆոՏան կամավոներ, «Պրոգրես» ՀԿ ի
կամավորներ, Իջևանի ավագ դպրոցի աշակերտներ, Հաղարծին գյուղի դպրոցի ավագ դասարանցիներ,
ԵՊՀ Իջևանի մասնաճյոււղի ուսանողներ և Իջևանի Հույսի Կամուրջ հկ ի շահառուներ:
 |
Այց ՔարԱրտի գործարան |
Մասնակիցները շրջեցին արտադրամասի տարածում ծանոթացան քարի մշակման գործընթացին,
մշակվող քարերի տեսակներին ինչպես նաև եղան արտրադրամասի տարածքում գտնվող
գտածոների փոքրիկ թանգարանում:
“TavushYouth Tour” ծրագիրը, որի հեղինակն է ավագ դպրոցի աշակերտ
Դավիթ Խաչատրյանը, ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում և իրականացվել է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի` «Իջևան Ինֆոտուն» ծրագրի «Մարդամեջ» նորարար գաղափարների լաբարատորիա մրցույթի շրջանակներում։
Комментариев нет:
Отправить комментарий