
Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակության ղեկավարը զրուցեց ՀՀ-ում ԵՄ գործունեության մասին, ինչպես նաև ծանոթացավ տեղական ՀԿ-ների և լրատվամիջոցների աշխատանքին ու նրանց խնդիրներին:
Հանդիպմանը ներկա էին նաև Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը:

Комментариев нет:
Отправить комментарий