ՀՊԴ գործընթաց- հանդիպում Տավուշի մարզի հկ-ների հետ |
-Մեր նպատակն է, որ մարզերում գործող հասարակական կազմակերպությունները հնարավորինս իրազեկ լինեն այս գործընթացի վերաբերյալ և հետևողական լինեն պետության կողմից ստանձնած հանձնարարականների կատարմանը: Կոչ ենք անում լինել ակտիվ և միանալ արդեն իսկ գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպություններին կամ հանդես գալ առաձին զեկույցներով, կատարել պետության կողմից ստանձնած հանձնարարականների քարտեզագրում և սահմանել առաջնահերթություններ, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով,- ԵՀՀ ՀՄ-ում ՀԿ-ների հետ հանդիպման
ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի՝ Մարինե Մալխասյանը:
Վերջինս մարզ էր այցելել ՀԿ -ներին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացի վերաբերյալ իրազեկելու նպատակով, ինչպես նաև ներկայացնելու ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ հասարակական կազմակերպություններն այդ գործընթացում:
Վերջինս մարզ էր այցելել ՀԿ -ներին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացի վերաբերյալ իրազեկելու նպատակով, ինչպես նաև ներկայացնելու ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ հասարակական կազմակերպություններն այդ գործընթացում:
ՀՊԴ գործընթաց- հանդիպում Տավուշի մարզի հկ-ների հետ |
ՀՊԴ-ն ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներից մեկն է, որտեղ քաղաքացիական հասարակությունը եւս շատ էական դեր կարող է ստանձնել։ Այն մի եզակի գործընթաց է, որն ընդգրկում է ՄԱԿ-ի անդամ բոլոր 192 պետություններում մարդու իրավունքների վիճակի դիտարկում յուրաքանչյուր քառամսյակը մեկ անգամ:
ՀՊԴ-ի գործընթացն առաջնորդվում է պետության կողմից եւ կատարվում Մարդու իրավունքների խորհրդի հովանու ներքո, որը յուրաքանչյուր պետության հնարավորություն է տալիս հայտարարել, թե ի՞նչ միջոցառումներ են իրենք ձեռնարկել՝ բարելավելու համար մարդու իրավունքների պաշտպանության վիճակն իրենց երկրներում եւ կատարելու իրենց ստանձնած՝ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորությունները:
Комментариев нет:
Отправить комментарий