среда, 22 января 2014 г.

«Ուսանող դեսպան» ծրագիրն Իջևանում

Դասընթացն իսկապես հաջողված կարելի է համարել մի քանի ցուցիչների հիման վրա, որոնցից մեկն այն է թե ի՞նչ տեղի ունեցավ մասնակցի կյանքում դասընթացից հետո կամ ի՞նչ քայլի դրդեց այն մասնկցին/ներին կամ ի՞նչ         փոխեց այն նրանց կյանքում:
ԵՀՀ ՀՄ-ն 2014թ. ի հունվարից մինչ հոկտեմբեր Իջևանում հյուրընկալեց  EducationUSA հայաստանյան գրասենյակի «Ուսանող Դեսպաններ» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում իրականացնվող  TOEFL® iBT թեստերի վերաբերյալ դասընթացները: Այս դասընթացն հենց այդպիսին էր:



-«Ուսանող Դեսպան» ծրագիրն ինձ նոր գիտելիքներ և ինքնավստահություններ տվեց: Ես հավատացի որ ես կարող եմ, և չպետք է ետ կանգնեմ իմ երազանքից, այն է սովորել արտերկրում»,- նշում է դասընթացի մասնակից Աննա Մինասյանը, ով ամիսներ անց կրկին դիմեց FLEX ծրագրին և հաջողությամբ անցնելով բոլոր փուլերը հնարավորություն ստացավ մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ-ում: Աննան նաև Իջևան ԻնֆոՏան խոսակցական անգլերենի ակտիվ մասնակիցներից էր:

Комментариев нет:

Отправить комментарий