четверг, 24 августа 2017 г.

Կոլբա լաբ - Գաղափարների բաց մրցույթ

Կոլբա լաբ - Գաղափարների բաց մրցույթ


Գաղափարների բաց մրցույթը չունի որևէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։ Դուք եք հիմնավորում խնդիրը,  դուք եք առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Մենք փնտրում ենք հենց Ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Եթե սոցիալական խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ, պատրաստ եք հստակ քայլեր ձեռնարկել լուծումն իրականացնելու համար, դիմեք մեզ: Չկա սխալ գաղափար, եթե ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, պարզապես լրացրեք հայտը: 

Ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:
Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին:


четверг, 27 июля 2017 г.

Նախաձեռնում է կամավորը


  Իջևան Ինֆոտան կամավոր, «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» երրորդ կուրսի մասնակից, Սուսաննա Բալասանյանը սկսել է Հովք համայնքի դպրոցում «Մեդիագրագիտության և համակարգչային հմտությունների» դասընթացներ անցկացնել:
  Դասընթացները շարունակվելու են մինչև սեպտեմբեր և արդեն երեք շաբաթ է ընթացքի մեջ են:
  
   Դասընթացի մասնակիցների թիվը վեցն է, դասընթացին մասնակցում է նաև Հովքի համայնքապետարանի աշխատակցուհի Գայանե Պատառյանը: Գայանեն ասում է, որ նախագիծը բավականին օգտակար է գյուղի երեխաների և մեծահասակների համար, այն կկատարելագործի մասնակիցներին և կդարձնի մեդիագրագետ:   

  Դասընթացը մասնակիցներին կօգնի զարգացնել քննադատական, վերլուծական և համակարգչից օգտվելու կարողությունները:

Ծրագրի ընթացքում դասընթացի մասնակիցները կայցելեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ/Իջևան Ինֆոտուն, որպեսզի ծանոթանան կազմակերպության աշխատանքին և հնարավորություններին: 

пятница, 7 июля 2017 г.

Դրամաշնորհային հայտարարություն


Իջևանի երիտասարդական բանկը հրավիրում է Տավուշի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:


Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են՝


       ·         Համայնքային մասնակցություն
       ·         ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
 ·         Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների միջև կապերի ստեղծմանը

вторник, 4 июля 2017 г.

25-ամյա սերտ գործընկերություն և նոր հեռանկարներ

Հիշելով անցյալը, նայելով դեպի ապագան



  Հուլիսի 4-ին Իջևան Ինֆոտունը միանալով հայ-ամերիկյան բարեկամության և դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝ Իջևանի քանդակների այգում տեղադրեց ինֆոտան միջոցառումների համար նախատեսված հայտարարությունների տախտակը, որի վրա պատկերված է նաև հայ-ամերիկյան բարեկամությունը խորհրդնաշող լոգոն:
#AmericaOnTheRoad շրջագայության շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աշխատակիցներն ի դեմս առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի միացան նախաձեռնությանը և բոլորի հետ միասին ներկեցին ինչպես խորհրդանշական լոգոն այնպես էլ հարակից 6 նստարանները: 

среда, 14 июня 2017 г.

Ծրագրերի նախագծում և կառավարում դասընթաց Իջևանում

Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը (ԵՀՀ ՀՄ) Խաղաղության կորպուսի (ԽԿ)  հետ համատեղ կազմակերպում է երկօրյա դասընթաց «Ծրագրերի նախագծում և կառավարում» թեմայով, որը տեղի կունենա հունիսի 22-ին և 23-ին ԵՀՀ ՀՄ գրասենյակում (Իջևան Ինֆոտուն):

Դասընթացի նպատակն է  մասնակիցներին փոխանցել ծրագրերի նախագծման և կառավարման փուլերի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ՝ մասնավորապես ինչպես կատարել համայնքի կարիքների գնահատում, ինչպես կազմակերպել ֆոնդահայթայթում և  կազմել ծրագրի իրատեսական բյուջե: 
Ստացված  գիտելիքները մասնակիցներին կօգնեն մշակել և ներկայացնել հաջողակ ծրագրերի առաջարկներ և հեշտությամբ դրանք կառավարել՝ իրականացնել:
Դասընթացն անց կկացվի  թիմային աշխատանքների և ակտիվ քննարկումների միջոցով:
Դասընթացավարներ՝ Պատրիկ Ջոնսոն, ԽԿ, Վարսիկ Ներկարարյան, ԵՀՀ ՀՄ, Էմիլյա Ոսկանյան, ԵՀՀ ՀՄ:

вторник, 13 июня 2017 г.

Դասընթաց՝ Իջևանում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

ՀամաՏեղ  ծրագրիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Սույն հայտարարության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
թեմայով դասընթացին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար
Նաիրա Վարդանյանը

Օրը՝
30-ը հունիսի, 2017
Ժամը՝
13:00-16:00
Վայրը՝
ք. Իջևան, Անկախության փող. 60 (Անկախության 1 շենքի դիմաց), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հյուսիսային մասնաճյուղ
Լեզուն՝
Հայերեն
Դասընթացը կազմակերպվում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում:

пятница, 9 июня 2017 г.

Մեկ քայլ առաջ կամ ավարտը նորի սկիզբ

  Իջևան ԻնֆոՏանը բացման օրվանից բազմիցս կազմակերպվել են  Անգլերեն լեզվի խոսակցական խմբակներ:
 Խմբակի մասնակիցներից շատերն են հասել տարբեր հաջողությունների: Բարելավելով իրենց խոսակցական հմտությունները նրանք հնարավություն են ունեցել մասնակցելու տարբեր միջազգային երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացների և ծրագրերի:
  Լավագույն ձեռքբերումներից է նաև երբ մասնակիցներից որևէ մեկը ինքն է սկսում վարել խմբակը: Այս երևույթը մենք անվանում ենք մեկ քայլ առաջ կամ մեկ մակարդակ վեր: