Իջևան
ԻնֆոՏանը բացման օրվանից բազմիցս կազմակերպվել են Անգլերեն լեզվի խոսակցական խմբակներ:
Խմբակի
մասնակիցներից շատերն են հասել տարբեր հաջողությունների:
Բարելավելով իրենց խոսակցական հմտությունները նրանք հնարավություն են ունեցել մասնակցելու
տարբեր միջազգային երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացների և ծրագրերի:
Լավագույն
ձեռքբերումներից է նաև երբ մասնակիցներից որևէ մեկը ինքն է սկսում վարել խմբակը: Այս
երևույթը մենք անվանում ենք մեկ քայլ առաջ կամ մեկ մակարդակ վեր:
Սյուզաննա
Շահնազարյանը Ինֆոտան խմբակի ակտիվ մասնակիցներից
է եղել և վերջին երկու ամսվա ընթացքում հենց նա էլ կազմակերպել և վարել է խմբակը: Խմբակն
անց է կացվել ինտերակտիվ խաղերի և քննարկումների միջոցով:
Խմբակին
մասնակցել է նաև Խաղաղություն կորպուսի կամավոր Պատրիկ Ջոնսոնը, ով բացի այն որ անգլերեն
լեզվի կրող է նաև մասնակիցրների հետ կիսվել
է իր փորձով և մշակույթով:
Սյուզանան
գերազանց սովորում է Երևանի պետական համալսարանի
Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի երկրորդ կուրսում:
Комментариев нет:
Отправить комментарий