пятница, 24 февраля 2017 г.

Ինչու՞ լինել մեդիագրագետ և ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածելակերպ

Արդեն ձևավորվել է Իջևանի ինֆոտան  «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողության» դասընթացի 3-րդ փուլի խմբակը:
Մինչ այժմ իրականացվող դասընթացների շեշտն առավել դրված էր մեդիագրագիտություն կոմպոնենտի վրա, այժմ առանձնակի ուշադրություն կդարձվի նաև քննադատական/վերլուծական մտածելակերպի զարգացման վրա:

Շատ ոգևորիչ է նկատել, որ այս խմբակի մասնակիցներն առավել ճիշտ պատկերացմամբ են գրացվելու հայտ ներկայացրել և իրենց ակնկալիքներն էլ մեդիագրագետ մեդիասպառող  ու մեդիաստեղծող դառնալն է: Ինչն ուղակիորեն և անուղակիորեն կարելի է կապել նախկին խմբակների արդյունավետության հետ:

#Մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասընթաց.
#Մեդիայի ասելիքը—դաս 1
#Իջևան ԻնֆոՏուն

вторник, 14 февраля 2017 г.

Իջևան ինֆոտունը հայտարարում է «ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ

Իջևան ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:


  Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:

  Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:


вторник, 31 января 2017 г.

Իջևան ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտության և Քննադատական մտածողության դասընթաց



                               
 Իջևան ինֆոտունը  հայտարարում է «Մեդիագրագիտություն և Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից  բաղկացած  կուրս, որը մեկնարկելու է 2017 թվականի փետրվար ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո: 
  Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի  ու  ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության  նյութերի հիման վրա։

понедельник, 30 января 2017 г.

«SOS Սևան» բնապահպանական - փաստավավերագրական ֆիլմի դիտում քննարկում



Փետրվարի 2-ին, ժամը՝ 15:00-ին Իջևան Ինֆոտանը կցուցադրվի «SOS Սևան» բնապահպանական - փաստավավերագրական ֆիլմը:
Ֆիլմի հերոսները պատանիներ են, ովքեր ապրում են Սևանա լճի կողքին, բազմաթիվ անգամներ լսել են այն մասին, թե ինչպիսին է եղել լիճը տարիներ առաջ: Այսօր նրանց աչքի առջև լիճը ճահճանում է: Պատանիները փորձում են գտնել ճահճացման պատճառների պատասխանն ու ինքնուրույն նախաձեռնում են մի փոքր, ճանաչողական ճամփորդություն:


суббота, 15 октября 2016 г.

Սևծովյան տարածաշրջանի երկրների երիտասարդների այցը Իջևան

Սևծովյան երկրների
երիտասարդները ԵՀՀ ՀՄ-ում
-«Երբ մենք սկսեցինք ծրագիրը շատ դժվար էր, քանի որ չունեինք հաջողված պատմություններ հենց Իջևանում, չունեինք պատմության «հերոսներ», այժմ մենք հպարտորեն պատմում ենք պատմությունը և այդ պատմության «հերոսը» կանգնած է մեր կողքին։

четверг, 13 октября 2016 г.

«PR և մարքեթինգի հիմունքներ» դասընթաց կամ աջակցություն միջսահմանային տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը

PR և մարետինգի
հիմունքներ
Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 14 փոքր ու միջին ձեռնարկատերեր մասնակցեցին «PR և մարքեթինգ» թեմայով երկօրյա դասընթացի։
  -«Շատ օգտակար դասընթաց էր, ինձ համար նոր ու հետաքրքիր բացահայտումն այն էր, որ պատճառներից մեկը որ մեր գնորդը մեզ չի հասկանում դա մեր ոչ այնքան հասկանալի ներկայանալու հետևանքն է: Մեզ երբեմն թվում է, որ մեզ ճանաչում են, մեզ հասկանում են, սակայն շատ հաճախ պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Մենք իսկապես պետք է հստակ և հասկանալի կարողանանք բացատրել թե ինչու՞ պետք է գնեն մեր ծառայությունը,- նշում է դասընթացի մասնակից Աշխեն Պետրոսյանը, ով արդեն մեկ տարի է ինչ «Իջևանի երիտասարդական բանկի» աջակցությամբ մի խումբ երիտասարդների հետ միասին սկսել է մատուցել ֆուրշետ ծառայություններ: 

среда, 7 сентября 2016 г.

Մեկնարկում է մեդիագրագիտության հերթական կուրսը


Իջևան Ինֆոտունը սկսում է մեդիագրագիտության հերթական կուրսը: 
  Մեդիագրագիտության դասընթացն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։