четверг, 13 октября 2016 г.

«PR և մարքեթինգի հիմունքներ» դասընթաց կամ աջակցություն միջսահմանային տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը

PR և մարետինգի
հիմունքներ
Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 14 փոքր ու միջին ձեռնարկատերեր մասնակցեցին «PR և մարքեթինգ» թեմայով երկօրյա դասընթացի։
  -«Շատ օգտակար դասընթաց էր, ինձ համար նոր ու հետաքրքիր բացահայտումն այն էր, որ պատճառներից մեկը որ մեր գնորդը մեզ չի հասկանում դա մեր ոչ այնքան հասկանալի ներկայանալու հետևանքն է: Մեզ երբեմն թվում է, որ մեզ ճանաչում են, մեզ հասկանում են, սակայն շատ հաճախ պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Մենք իսկապես պետք է հստակ և հասկանալի կարողանանք բացատրել թե ինչու՞ պետք է գնեն մեր ծառայությունը,- նշում է դասընթացի մասնակից Աշխեն Պետրոսյանը, ով արդեն մեկ տարի է ինչ «Իջևանի երիտասարդական բանկի» աջակցությամբ մի խումբ երիտասարդների հետ միասին սկսել է մատուցել ֆուրշետ ծառայություններ

   
Դասընթացը վարում էին Deem Communications-ի մասնագետները: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերությանտարածաշրջանային համագործակցություն ծրագրի շրջանակներում:

  Հիշեցնենք, որ վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» հկ-ն (CiDA), հայկական«Աջակցություն Նոյեմբերյանին» հկ-ի (SFN) և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսայինմասնաճյուղի» հետ համատեղ իրականացնում է «Միջսահմանային տնտեսական զարգացում» (CED) 16-ամսյա ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյանգործընկերության տարածաշրջանային համագործակցություն ծրագրի շրջանակներում (EaPTC): Ծրագրի նպատակն է. Բարելավել Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանները
  Խնդիրներ. 
Ամրապնդել Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանայինհամագործակցությունը լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով
Ամրապնդել Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանայինհամագործակցությունը երկու մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկտների միջև` փոխշահավետփոխգործակցության հնարավորությունների զարգացման միջոցով
Տեղեկացնել թիրախ մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին միջսահմանային ներդրումների ևառևտրային գործարքների հնարավորությունների վերաբերյալ
  
  Ծրագիրն իրականացնող գործընկերներն ակնկալում են, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանի և Վրաստանի բիզնեսմենների կապերի ամրապնդմանը և կիրականացվեն համատեղ ծրագրեր,որոնք կնպաստեն տեղի տնտեսության զարգացմանը:

   
  

Комментариев нет:

Отправить комментарий