вторник, 31 января 2017 г.

Իջևան ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտության և Քննադատական մտածողության դասընթաց



                               
 Իջևան ինֆոտունը  հայտարարում է «Մեդիագրագիտություն և Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից  բաղկացած  կուրս, որը մեկնարկելու է 2017 թվականի փետրվար ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո: 
  Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի  ու  ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության  նյութերի հիման վրա։

 «Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից մեդիայի պատմություններկա դաշտ, լրատամիջոցների  գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:
Դասընթացի նպատակն է
  •     Նպաստել մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը որոնք կօգնեն ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառող։
  •     Ծանոթացնել նոր մեդիա գործիքներին, տպագիր և էլեկտրոնային հաղորդակցության հմտություններին և դրանց ընձեռած հնարավորություններին:
Դասընթացին կարող է մասնակցել  14 տարին լրացած յուրաքանչյուր անհատ, ով հետաքրքրված է և ցանկանում է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ քննադատական մտածողություն, մեդիայի և լրագրողի աշխատանքը հասկանալու ու տեղեկատվական դաշտում ճիշտ կողմորոշվելու համար։

  Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան սերտիֆիկատ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը`սեղմելով  այստեղ:
Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը ներառյալ:

Մանրամասների համար  կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ նամակ ուղարկել Վարսիկ Ներկարարյանին՝ vnerkararyan-epf-north@epfound.am էլեկտրոնային հասցեով:

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ 

Комментариев нет:

Отправить комментарий