суббота, 15 октября 2016 г.

Սևծովյան տարածաշրջանի երկրների երիտասարդների այցը Իջևան

Սևծովյան երկրների
երիտասարդները ԵՀՀ ՀՄ-ում
-«Երբ մենք սկսեցինք ծրագիրը շատ դժվար էր, քանի որ չունեինք հաջողված պատմություններ հենց Իջևանում, չունեինք պատմության «հերոսներ», այժմ մենք հպարտորեն պատմում ենք պատմությունը և այդ պատմության «հերոսը» կանգնած է մեր կողքին։
Սևծովյան երկրների 
երիտասարդները ԵՀՀ ՀՄ-ում
Սա շատ կարևոր  ձեռքբերում է մեզ համար։ Մենք հավատում ենք, որ փոփոխությունը մեկի կյանքում փոփոխություն է համայնքում, և ուրախ ենք, որ մենք այդ փոփոխության մասնիկն ենք: Մենք ուզում ենք մշակույթ փոխել մեր համայնքում և դրանում մեզ օգնում են մեր կամավորները: Ես լիահույս եմ, որ մեկ երկու տարի հետո մենք կունենանք ոչ թե պարզապես բնակիչ այլ քաղաքացի, ով գիտի որ ինքն է որոշում կայացնողը, որ ինքը պետք է փոխի իր համայնքն ու իր կյանքը»,- 13 երկրներից ժամանած շուրջ 40 երիտասարդների և երիտասարդական ծրագրերի համակարգողների ԵՀՀ ՀՄ կատարած այցի ժամանակ իր խոսքում նշեց Վարսիկ Ներկարարյանը, ով նաև ներկայացրեց ԵՀՀ ՀՄ այլ ծրագրերն ու ձեռքբերումները՝ մասնավորապես «Իջևանի երիտասարդական բանկ» (ԻԵԲ) ծրագրի աշխատանքներն ու ծրագրի կոմիտեի անդամների կատարած աշխատանքները:
     Երիտասարդները Հայաստան էին ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք Սևծովյան տարածաշրջանի երկրների երիտասարդների համաժողովին:


\

Комментариев нет:

Отправить комментарий