Իջևան ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017»
սոցիալական
նորարարության
(ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝ դուրս բերելով այն մարդամեջ։
Ինչպե՞ս մասնակցել
«Մարդամեջ»
ՍՆ հավաքին գաղափարների ներկայացման համար
անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ այստեղ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Իջևան ինֆոտուն, հեռ (+374 95 25 15 63) կամ կարող եք ձեր հարցն ուղարկել ՝
Իսկ հետո՞
«Մարդամեջ»
ՍՀ հավաքի կազմակերպիչները կայցելեն Ինֆոտուն և կիրականացնեն կողմնորոշիչ հանդիպում-քննարկումներ գաղափար ներկայացնողների
հետ։ Լավագույն 4-5 գաղափարները, որոնք արդյունավետ ծրագրեր դառնալու պոտենցիալ կունենան, հնարավորություն կստանան մասնակցելու 2017 թվականի
ապրիլի 28-ից 30-ը կազմակերպվող «ՄԱՐԴԱՄԵՋ-2017»
ՍՆ եռօրյա հավաքին:
«Մարդամեջ» ՍՆ կենտրոնաձիգ եռօրյա հավաք
2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ 8 ինֆոտներից (Իջևան, Արմավիր, Արարատ, Գյումրի, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք) հրավիրված մասնակիցները կմիավորվեն գաղափարներների շուրջ և 2 օր կաշխատեն որոշակի սոցիալական ծրագրերի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին.
1.) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել:
2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը:
3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը:
4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ:
5.) Ինչպե՞ս օգտագործել մեդիան այս գաղափարի շուրջ:
Հանդիպման ավարտին մասնակիցները կհավաքվեն մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Քննարկումների
արդյունքում հավաքի ժյուրին յուրաքանչյուր ինֆոտնից կընտրի 2 լավագույն ծրագիր, (ընդհանուր 16 ծրագիր) որոնք կստանան ֆինանսական աջակցություն մինչև 250.000 դրամի սահմաններում
սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար:
Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»
ծրագրի շրջանակում:
Комментариев нет:
Отправить комментарий