
Իջևան Ինֆոտունը սկսում է մեդիագրագիտության հերթական կուրսը:
Մեդիագրագիտության դասընթացն իրականացվում
է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի
նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների
մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝
շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների
հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։Խնդիրներ՝

-բարձրացնել թիրախային մեդիայի
դերը՝ որպես արդյունավետ վերահսկողություն կազմակերպող հարթակ՝ առաջնային բարեփոխումների
իրականացումը քննարկելու և դիտարկելու համար
-բարձրացնել քաղաքացիների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
(ՔՀԿ) գիտելիքները և հմտությունները՝ նրանց դարձնելով մեդիա արտադրության ավելի պահանջկոտ
սպառողներ:
Комментариев нет:
Отправить комментарий