вторник, 6 февраля 2018 г.

Մրցույթ գրել սիրողների համար


Մրցույթ գրել սիրողների համար


Ե՞րբ - փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին,
Որտե՞ղ - Իջևան Ինֆոտանը,
Ո՞վքեր կարող են մասնակցել - մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած ցանկացած անձ:

Ի՞նչ է Write on-ը - այն գրավոր ստեղծագործական մրցույթ է, մրցույթի լեզուն անգլերենն է, սակայն գնահատման գործընթացում չեն դիտարկվելու քերականական և ուղղագրական սխալները: Գնահատվում է միայն մասնակցի ստեղծագործ միտքը:

пятница, 2 февраля 2018 г.

Դոդո պապին

                                                                          Դոդո պապին

Երբևէ Իջևանի քանդակների այգու կողքով անցնելիս ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ով է եղել այն ծերունին, ում արձանը «տան տիրոջ» դեմքի արտահայտությամբ կանգնեցված է այգու մուտքի մոտ: Կամ  ասենք ինչո՞ւ է հենց այդտեղ կանգնեցված:
Ինձ միշտ էլ հետաքրքիր է եղել և ահա մի օր, երբ  ԻնֆոՏանը  հերթական անգամ խոսում էինք այգու մասին, իմացա, որ Դոդո պապիկը եղել է Իջևանի քանդակների այգու իսկական պահապանը։ Որոշեցի մի փոքրիկ հետազոտություն անել: Հետազոտությունս սկսեցի հարցուփորձից և նշեմ, որ այն ինչ Ձեզ պիտի պատմեմ այդ հարձուփորձի ժամանակ տարբեր մարդկանց  պատմածներից են, քանի որ այլ փաստեր պահպանված չեն նրա մասին:

Ասում են, Դոդոյի հայրական տունը եղել է այժմյան լճակի տարածքում: Իսկ այգին  նրանց  բակն էր, որտեղ նա խաղում էր իր եղբայրների և մյուս հասակակիցների հետ: Ասում են Դոդոն ուներ վեց կամ յոթ եղբայր: Տարիներ անց բոլոր եղբայները հեռանում են ու նա մնում է մենակ՝ դառնալով այգու պահապանը: Նա չէր սիրում, երբ այգու «բնակիչներին» որևէ մեկը փորձում էր «նեղացնել»: Երբ երեխաները մտնում էին այգի, Դոդոն կորցնելով հանգիստը ձեռն էր առնում երեխաների սարսափ դարձած իր ձեռնափայտը և հետևում, որ չարաճճի երեխաները հանկարծ ոչ մի վնաս չտան քանդակներին: Եվ եթե հանկարծ նրանք խախտում էին «Դոդոյի կանոնները», նա գործի էր դնում իր  ծանր ձեռնափայտը:

Ի դեպ ասեմ որ տեղեկություններ հավաքելուս ժամանակ   զրուցակիցներիցս  երկուսը խոստովանեցին, որ  ժամանակին իրենք էլ են  լա ՜վ հարվածներ ստացել Գուրգեն պապիկից: Հա, մոռացա ասեմ, որ Դոդոյի իսկական անունը Գուրգեն էր:

четверг, 18 января 2018 г.

«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»


«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»



Հայտարարություն

Իջևան Ինֆոտունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով որակական հետազոտության արդյունքների ներկայացմանը և քննարկմանը։ Միջոցացառումը տեղի կունենա ս․թ հունվարի 26-ին, ժամը 14։00-16։00-ին, Իջևան Ինֆոտանը, հասցե ք․Իջևան, Անկախության 60։
Սույն հետազոտությունը նախաձեռնվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հետազոտության նպատակն է ուսումնա­սիրել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) և քաղաքացիական հասա­րա­կութ­յան կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համագործակցության միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում:

среда, 17 января 2018 г.

Իջևանի Մշակույթի տունը 2018 թվականին կվերանորոգվի և կհամալրվի

Իջևանի Մշակույթի տունը 2018 թվականին կվերանորոգվի և կհամալրվի

Իջևանի Մշակույթի տունը կառուցվել է 1950-ական թվականներին և 1-ին անգամ վերանորոգվել է 1966թ-ին: Հիմնանորոգվել ու վերակառուցվել է 1972 թվականին: Տանիքը մասնակիորեն վերանորոգվել է 2002 թվականին: Չնայած աշխատանքներին շենքը դեռևս կարիք ունի հիմնանորոգման և գույքային ու տեխնիկական հագեցման:

Իջևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և տնտեսական զարգացման բաժնի վարիչ Արթուր Այդինյանից իմացանք որ 2018թ.-ին  նախատեսվում է մշակույթի տան հիմնանորոգում և այժմ գործընթացը գտնվում է քաղաքաշինական փաստաթղթերի կազմման փուլում: Հովանավոր ընկերությունն է Ծրագրերի իրականացման գործակալությունը (ԾԻԳ):
Մշակույթի տան վերանորոգումը նախատեսված է Իջևան քաղաքի 2017-2021թթ-ի զարգացման ծրագրով: 

пятница, 12 января 2018 г.

Իջեւան ինֆոՏունը՝ փոփոխություններ նախաձեռնող կենտրոն

ԻնֆոՏները քաղաքացիների համար տեղեկատվություն ստեղծող եւ սփռող հզոր կենտրոններ են, որտեղ կենտրոնացված են տեղեկություններ ստեղծելու համար անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներ: ԻնֆոՏների հիմնական նպատակը հանրային իրազեկության մակարդակԻ բարձրացումն ու քաղաքացիական հասարակություն ձեւավորումն է: ԻնֆոՏների ցանցը գործում է ՀՀ 8 քաղաքներում՝ Արարատ, Արմավիր, Գյումրի, Իջեւան, Մարտունի, Վայք, Վանաձոր եւ Սյունիք: 
Ինֆոտուն ծրագիրն Իջեւանում իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը, իսկ համակարգողը Վարսիկ Ներկարարյանն է: Մասնաճյուղը հիմնադրվել է 2013 թվականի հուլիսին: Իջեւան ինֆոՏան նպատակն է հզորացնել երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների կարողությունները, զարգացնել եւ բարձրացնել վերջիններիս դերը համայնքային կյանքում, ինչպես նաեւ Տավուշում խթանել մեդիագրագետ հասարակության ձեւավորմանն ու նոր մեդիագործիքների կիրառմանը:


среда, 20 декабря 2017 г.

Իջևանի երիտասարդական բանկի համայնքային ծրագրերի դրամաշնորհների հանձնում

«Փոքրիկ Իջևան՝ Իջևանի ներսում» կամ մեկնարկում է հետաքրքիրներից ամենահետաքրքիր փուլը



Ավելի քան 40 մարդ մասնակցեց համայնքային ծրագրերի դրամաշնրհների հանձնման արարողությանը որի ժամանակ Իջևանի Երիտասարդական Բանկ ծրագրի (ԻԵԲ) կոմիտեն կողմից հայտարարեց համայնքային հաղթող ծրագրերի անունները և հանձնեց հավաստագրերը: Ներկայացված 11 համայնքային ծրագրերից ԻԵԲ կոմիտեն ընտրել էր երկու ծրագիր՝ Ազատամուտի «Սպորտը որպես համայնք-ՏԻՄ համագործակցության միջոց»  և Այգեհվիտի  «Առավել իրազեկ Այգեհովիտ» ծրագրերը:
Ֆինանասավորվող ծրագրերից առաջինի նպատակն է բարեկարգել Ազատամուտ համայնքի ֆուտբոլի դաշտը՝ ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ:

понедельник, 9 октября 2017 г.

Հանրային ելույթի հիմունքներ

Հանրային ելույթի հիմունքներ արագացված դասընթաց Իջևանում


Իջևան Ինֆոտունը հոկտեմբերի 13-ին և 16-ին հրավիրում  է մասնկացելու «Հանրային խոսք» թեմայով երկօրյա դասընթացի:
1-ին հանդիպում—տեսական մաս
-Ինչպե՞ս  վստահորեն  ելույթ ունենալ հանրության առջև: Ինչպե՞ս պահել քեզ ելույթի ժամանակ: Ինչպե՞ս գրավիչ ելույթ ունենալ:


2-րդ հանդիպում-գործնական մաս
-Մասնակիցները հնարավորություն կունենան նախապես ընտրված որևէ թեմայով հանդես գալ կարճ ելույթներով և գործնականում կիրառելու ստացված գիտելիքները, ինչպես նաև սովորել մեկը մյուսից:
Օր 1. Հոկտեմբերի 13, 15:30 - 17:00
Օր 2. Հոկտեմբերի 16, 15:30 - 17:00

Տեղերը սահմանափակ են, ընտրվելու են միայն առաջին 10 գրանցվողները:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը: