ԻնֆոՏները քաղաքացիների
համար տեղեկատվություն ստեղծող
եւ սփռող
հզոր կենտրոններ
են, որտեղ
կենտրոնացված են
տեղեկություններ ստեղծելու
համար անհրաժեշտ
մարդկային եւ
տեխնիկական ռեսուրսներ:
ԻնֆոՏների հիմնական
նպատակը հանրային
իրազեկության մակարդակԻ
բարձրացումն ու
քաղաքացիական հասարակություն ձեւավորումն
է: ԻնֆոՏների
ցանցը գործում
է ՀՀ
8 քաղաքներում՝ Արարատ,
Արմավիր, Գյումրի,
Իջեւան, Մարտունի,
Վայք, Վանաձոր
եւ Սյունիք:
Ինֆոտուն ծրագիրն Իջեւանում իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը, իսկ համակարգողը Վարսիկ Ներկարարյանն է: Մասնաճյուղը հիմնադրվել է 2013 թվականի հուլիսին: Իջեւան ինֆոՏան նպատակն է հզորացնել երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների կարողությունները, զարգացնել եւ բարձրացնել վերջիններիս դերը համայնքային կյանքում, ինչպես նաեւ Տավուշում խթանել մեդիագրագետ հասարակության ձեւավորմանն ու նոր մեդիագործիքների կիրառմանը:
Իջեւան ինֆոՏունը պարբերաբար կազմակերպում է «Մեդիագրագիտության» դասընթացներ՝
նպաստելով տարածաշրջանում գրագետ մեդիա սպառողների ձեւավորմանը: Այն իրականացնում է
քաղաքացիական լրագրության դասընթացներ՝ երիտասարդությանը ներգրավելով համայնքային խնդիրների
վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման գործընթացներում:
ԻնֆոՏանը կազմակերպվում են նաեւ հանրային միջոցառումներ՝ ուղղված համայնքներում
սոցիալական ապակենտրոնացման, թափանցիկության, հաշվետվողականության վերաբերյալ գիտելիքների
ավելացմանը: ԻնֆոՏան կարեւոր մասն է կազմում նաեւ երիտասարդության միջոցով համայնքային,
սոցիալական եւ տեղեկատվական խնդիրների լուծման ապահովումը «Մարդամեջ» սոցիալական նորարարական
ճամբարների կազմակերպման գործում:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի ծրագրերի
օգնական Էմիլյա Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշում է ․ «Մեր հաջողություններից կընդգծեի
կամավորության դերի բարձրացումն Իջեւանում ու հարակից համայնքներում: Միայն «Մեդիագրագիտության»
վերապատրաստման 3 փուլերին մասնակցել է ավելի քան 40 երիտասարդ, իսկ չորրորդ
փուլը դեռ ընթանում է:
Իջեւանի ինֆոՏունն այս պահին ունի ավելի քան հինգ տասնյակ անդամ իր ակտիվ
խմբում եւ շատ ավելի մեծ թվով մասնակիցներ տարբեր ծրագրերում: Այն բաց կառույց
է․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ նրա մասնակիցն ու ձեւավորողը, ինչպես նաեւ
մասնակցել ինֆոՏան կողմից կազմակերպվող ծրագրերին եւ ունենալ մասնակցություն իր համայնքի
զարգացման գործում, քանի որ ինֆոՏան յուրաքանչյուր քայլ ի վերջո միտված է դրան:
Լիլիթ Այվազյան
Լուսանկարները` Իջեւան ինֆոՏան
Իջեւան ինֆոՏունը՝ փոփոխություններ նախաձեռնող կենտրոն
http://www.asparez.am/infotun-ijevan_hy/#.Wlhzf66WaM8
http://www.asparez.am/infotun-ijevan_hy/#.Wlhzf66WaM8
Комментариев нет:
Отправить комментарий