среда, 7 сентября 2016 г.

Մեկնարկում է մեդիագրագիտության հերթական կուրսը


Իջևան Ինֆոտունը սկսում է մեդիագրագիտության հերթական կուրսը: 
  Մեդիագրագիտության դասընթացն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։

четверг, 10 марта 2016 г.

Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում

    -«Շատ ուսուցողական և ոգևորիչ հանդիպում էր, կուզեի ավել հաճախ լինեին նմանատիպ հանդիպում, որպեսզի մարզերում ապրող երիտասարդներս նույնպես կարողանայինք կյանքի կոչել մեր գաղափարներ, իմ ընկերների շրջանում էլ կան շատ տաղանդավոր եիրտասարդներ, սակայն մեզ բոլորիս առաջին հերթին պակասում է մոտիվացիան, հենց թեկուզ այդ առաջին քայլը կատարելու՝ սկսելու մոտիվացիան: Կարծում եմ մասնակիցներից շատերս կփորձենք դիմել հայտարարվելիք մրցույթին և դա կլինի հենց այդ սկիզբը»,-ասում է ԵՊՀ ԻՄ Կիրառական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հերիքնազ Ոսկանյանը ԵՀՀ ՀՄ-ի կազմակերպած «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» դասընթացի ավարտից հետո:

среда, 2 марта 2016 г.

«Կամավորական բանկ» և թե ինչու՞ լինել կամավոր


«Երիտասարդների հնարավորությունները տեղական աշխատաշուկայում» թեմայով աշխատանքի տոնավաճառը շատ տեղին առիթ էր ևս մեկ անգամ խոսելու կամավորության մանսավորապես կամավորական աշխատանքի մասին: 

  -«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) իր բացման օրվանից ցանկանում է նոր որակ, նոր իմաստ ու նոր մոտեցումներ առաջարկել տեղացի երիտասարդներին՝ նրանց տալով գործնականում սովորելու հնարավորություններ և առաջարկել կիրառական հմտություններ ձեռք բերելու հարթակներ:

суббота, 17 октября 2015 г.

UWC Դիլիջան միջազգային դպրոցի աշակերտների այցը Իջևան և UWC տեղեկատվական օր ԵՀՀ ՀՄ-ում

UWCD աշակերտներն
Իջևանի ավագ դպրոցում
   UWC Դիլիջան միջազգային դպրոցի աշակերտներն ամեն տարի ունենում են ծրագրային շաբաթ, որի շրջանակներում խմբերով մեկնում են Հայաստանի տարբեր մարզեր և Վրաստան նպատակ ունենալով հենց տեղում ծանոթանալու իրենց հասակակիցների ու նրանց առօրյայի հետ: Այցի ընթացքում նրանք այցելում են ինչպես դպրոցներ այնպես էլ համայնքային մի շարք այլ կառույցներ: Իջևան կատարվելիք այս հերթական այցի ժամանակ ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը, որպես գործընկեր կազմակերպություն աջակցեց կազմակերպչական հարցերով:
   Պայմանավորվածություններ ձեռք բերվելուց հետո ԵՀՀ ՀՄ կամավորները UWC Դիլիջան միջազգային դպրոցի սաներին ուղեկցեցին Իջևանի ավագ դպրոց, Իջևանի «Վերնատուն» պատկերասրահ, Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Իջևանի գինու և կոնյակի գործարան, Գանձաքար գյուղի մանկապարտեզ ու դպրոց ինչպես նաև Լուսաձոր գյուղի դպրոց:

вторник, 16 сентября 2014 г.

Նորից բազմաֆինանսավորումը (crowdfunding)

   Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսում է “Funding Crowds” բազմաֆինասավորումը (crowdfunding) խրախուսող ծրագիրը՝ օգնելու երիտասարդ ձեռներեցներին իրենց նորարական գաղափարների համար այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ գտնելու հարցում, ինչպես նաև հանրօգուտ նախագծերին աջակցելու մշակույթի ձևավորմանը:

понедельник, 1 сентября 2014 г.

«Երաժիշտներ առանց սահմանի» երիտասարդների փոխանակման ծրագիր կամ երաժիշտները հանուն խաղաղաղության

Music as a common
 language for peacebuilding
S. Ghukasyan
-«Աննկարագրելի և շատ հակասական զգացողություններ ունեի մինչ մեկնելը՝ ատելություն, վախ, ներքին հետաքրքրություն: Արվեստը մեզ օգնեց որ մենք բառերով չխոսենք  «թշնամության»  մասին, բայց տարածենք խաղաղություն: Անմոռանալի օրեր ու զգացողություններ էին, շնորհակալ եմ ԵՀՀ ՀՄ-ին, որ ինձ հնարավորություն ընձեռեց իմ երգով նպաստել երկու պետությունների ու ժողովուրդների միջև խաղաղության հաստատաման գործում: Վաղուց ժամանակն է»,- ասում է Սյուզաննան՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից, ով առաջին անգամ էր մասնակցում միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի և առաջին անգամ պետք է հանդիպեր ադրբեջանցի երիտասարդների:

вторник, 26 августа 2014 г.

KolbaLab-ը հանդիպում է Իջևանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

  Կոլբա նորարարական լաբորատորիան Իջևանում ներկայացրեց ՏԻՄ-երում մատուցվող ծառայությունների վերաբերյալ գաղափարների մրցույթի մանարամասները: Կոլբա լաբի ներկայացմանը հաջորդեց Իջևան քաղաքի խնդիրների վերհանման և լուծման նպատակով ստեղծված ijevan.net կայքի պրեզենտացիան: