«Երիտասարդների հնարավորությունները տեղական աշխատաշուկայում» թեմայով աշխատանքի տոնավաճառը շատ տեղին առիթ էր ևս մեկ անգամ խոսելու կամավորության մանսավորապես կամավորական աշխատանքի մասին:
-«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) իր բացման օրվանից ցանկանում է նոր որակ, նոր իմաստ ու նոր մոտեցումներ առաջարկել տեղացի երիտասարդներին՝ նրանց տալով գործնականում սովորելու հնարավորություններ և առաջարկել կիրառական հմտություններ ձեռք բերելու հարթակներ:
Մենք ուզում ենք որ կամավորությունը ճիշտ ընկալվի և հասարակության, կամավորական ծրագրեր առաջարկող կազմակերպությունների և գործատուների կողմից:

Տոնավաճառի կազմակերպումն իրականացվել էր Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի» (ԵՆԽԾ) շրջանակներում: Պատվիրատուն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ: Աշխատանքի տոնավաճառը կազմակերպել էր ԳՈՒՄ ՀԿ-ն Իջևանի Զբաղվածության տարածքային կենտրոնի և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համատեղ:
Комментариев нет:
Отправить комментарий