четверг, 10 марта 2016 г.

Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում

    -«Շատ ուսուցողական և ոգևորիչ հանդիպում էր, կուզեի ավել հաճախ լինեին նմանատիպ հանդիպում, որպեսզի մարզերում ապրող երիտասարդներս նույնպես կարողանայինք կյանքի կոչել մեր գաղափարներ, իմ ընկերների շրջանում էլ կան շատ տաղանդավոր եիրտասարդներ, սակայն մեզ բոլորիս առաջին հերթին պակասում է մոտիվացիան, հենց թեկուզ այդ առաջին քայլը կատարելու՝ սկսելու մոտիվացիան: Կարծում եմ մասնակիցներից շատերս կփորձենք դիմել հայտարարվելիք մրցույթին և դա կլինի հենց այդ սկիզբը»,-ասում է ԵՊՀ ԻՄ Կիրառական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հերիքնազ Ոսկանյանը ԵՀՀ ՀՄ-ի կազմակերպած «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» դասընթացի ավարտից հետո:
   Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեին Իջևան և Դիլիջան համայնքների սկսնակ և արդեն որոշակի հաջողությունների հասած երիտասարդ ձեռներեցներ:
   Մասնակիցները, ովքեր նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել և ընտրվել բազմաթիվ հայտատուներից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) դասընթացավարների հետ հնարավորություն ստացան քննարկելու, զարգացնելու իրենց բիզնես գաղափարները և ստանալ մասնագիտական խորհրդատվություն:
   15-35 տարեկան երիտասարդների խմբերը առաջարկեցին տարբեր գաղափարներ՝ տարոսիկների արտադրությունից մինչև «հին իրերին նոր կյանք» ու ջերմոցային կուլտուրաների մշակումից մինչև ֆոտո և ֆուրշետ ծառայությունների մատուցում: Բիզնես մոդելի 9 կետերով քննարկվեց «ամառային վրանային ճամբարներ» գաղափարը:
   Քննարկվեցին և վեր են հանվեցին գործարարին բնորոշ հատկանիշները, բիզնեսի հնարավոր խոչընդոտները և հաղթահարման հնարավոր ուղիները:
Իջևանի ՓՄՁ ԶԱԿ Տավուշի մասնաճյուղի ներկայացուցիչները նույնպես ողջունեցին ներկաներին և պատմեցին իրենց ծրագրերի և առաջարկվող հնարավորությունների մասին:
   ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը շուտով կհայտարարի ծրագրերի հայտերի ընդունման մասին:
   Ծրագիրն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում:
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Երիտասարդական բանկ ծրագրի փորձառության հիման վրա
:

Комментариев нет:

Отправить комментарий