пятница, 21 октября 2022 г.

SIDA - Շահերի Բախում

Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթաց


Հոկտեմբերի 19 Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթացը Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։

Դասընթացը վարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։

среда, 19 октября 2022 г.

EU4LabourRights

Տեղեկատվական հանդիպում Արագածոտնի մարզում


Հոկտեմբերի 14-ին Իջևան ԻնֆոՏան աշխատակիցները տեղեկատվական հանդիպում իրականացրեցին Արագածոտն ԻնֆոՏանը՝ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։

Սույն հանդիպումը Իջևան ԻնֆոՏան կողմից ծրագրի շրջանակներում իրականացված երկրորդ հանդիպումն էր։
Արագածոտն ԻնֆոՏանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, տեղում փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած hարցերը։

понедельник, 17 октября 2022 г.

FLEX - Տեղեկատվական հանդիպում


Հոկտեմբերի 12-ին Իջևան ԻնֆոՏանը հրուրընկալեցինք FLEX ծրագրի շրջանավարտ Անի Ադամյանին։


Անին ներկայացրեց, թե ինչ է ծրագիրն իրենից ներկայացնում, ինչպես դիմել, ինչպիսի փորձառություն է ունեցել ինչպիսի մշակութային առանձնահատկությունների է առնչվել և թե ինչպես է իր կյանքը փոխվել ծրագրից հետո։
Հանդիպման վերջում երաժշտական կատարումներով հանդես եկավ Իջևանի ավագ դպրոցի աշակերտուհի Մանանա Բադիրյանը
Հոկտեմբերի 12-ին Իջևան ԻնֆոՏանը հրուրընկալեցինք FLEX ծրագրի շրջանավարտ Անի Ադամյանին։

English Club

Անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Իջևան ԻնֆոՏունն իրականացրեց անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը։

Հավաստագրերի արժանացան դասընթացի այն մասնակիցները, ովքեր պարտաճանաչ ձևով հաճախել և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ստացան A1-A2 մակարդակի խոսակցական անգլերենի գիտելիքներ, ձեռք բերեցին նոր բառապաշար և դասերի ընթացքում իրականացրին հնարավորինս շատ պրակտիկ վարժություններ և երկխոսություններ։
Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացրին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիությունների ֆակուլտետի Օտար լեզու և գրականություն բաժնի ուսանողներ Ջուլիետա Սարիբեկյանը և Վիկա Մելիքբեկյանը։

суббота, 15 октября 2022 г.

ԻնֆոՏների այցը Լիտվա

Սեպտեմբերի 25-ին ԻնֆոՏնային ցանցի համակարգողները և ԵՀՀ ներկայացուցիչները ուղևորվեցին Լիտվայի հանրապետություն։ Լիտվան Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթիկ ծովի ափին տեղակայված փոքր երկիր է։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն
բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում երկրորդ ուսուցողական այցը նախատեսված էր ԻնֆոՏների ցանցի համակարգողների համար, ովքեր հնարավորություն ունեցան ուսումնասիրելու և ծանոթանալու լիտվական ՔՀԿ-ների գործունեությանը, տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկություններին և այն բարեփոխումների ծրագրին, որն անցել են անկախությունից և Եվրոպական միությանն անդամակցելուց ի վեր, ծանոթացան էլեկտրոնային կառավարման մասնակցության գործիքներին, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության քարոզարշավների և քաղաքականության մշակման առանձնահատկությունների դրական փորձառության հետ։

понедельник, 10 октября 2022 г.

UWC Հայաստանի ընդունելություն

UWC Հայաստանի ընդունելության հայտադիմումները բաց են 2023-2025 թթ․ ակադեմիական շրջանի համար։

Եթե դու․
  • 15-16 տարեկան ես։
  • Քեզ համար անչափ կարևո՞ր է լավ կրթություն ստանալը։
  • Սիրու՞մ ես կրթությանը կից ապրել ակտիվ համայնքային կյանքով։
  • Ուզու՞մ ես լինել միջազգային դպրոցի համայնքի անդամ։
  • Ուզու՞մ ես քո գաղափարներով լուծել տեղային և գլոբալ խնդիրներ։
  • Ուզու՞մ ես ունենալ ընկերներ աշխարհի բոլոր անկյուններից։
ՈՒՐԵՄՆ UWC-ն ՀԵՆՑ ՔԵԶ ՀԱՄԱՐ Է։
Միացի՛ր շարժմանը։
Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 6-ը, ժամը՝ 23:00 Երևանի ժամով
Instagram: @uwcncarmenia
Ավելին՝ UWC Հայաստանի կայքում
Էլ․ հասցե: armenia@uwcnc.org


пятница, 7 октября 2022 г.

Clean Up Իջևանում

 Իջևան համայնքի թիվ 1՝ Ժանետ Մարդիկյանի անվան մանկապարտեզի հարակից աստիճանահարթակի մաքրման աշխատանքները Իջևան ԻնֆոՏան նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 5-ին Իջևան ԻնֆոՏան նախաձեռնությամբ իրականացվեց Իջևան համայնքի թիվ 1՝ Ժանետ Մարդիկյանի անվան մանկապարտեզի հարակից աստիճանահարթակի մաքրման աշխատանքները։ Սույն աստիճանահարթակը հանդիսանում է Իջևանի ամենաբանուկ կարճ ճանապարհներից մեկը, որով ամեն օր անցնում են հարյուրավոր քաղաքացիներ իրենց երեխաների հետ։
Մաքրման աշխատանքներին ներգրավվել են Իջևան ԻնֆոՏան մեծ ընտանիքի անդամները՝ կամավորները, աշխատակիցները, ինչպես նաև համայնքի սրտացավ բնակիչները։ Իջևան ԻնֆոՏան 3 կամավորներ (Մոնիկան, Աննա և Մարիամը) ստանձնել էին սույն նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 10 պարկ աղբ։ Մասնակիցները հաճույքով և ոգևորությամբ կատարեցին մաքրման աշխատանքները։

понедельник, 3 октября 2022 г.

EU4LabourRights

Տեղեկատվական հանդիպում Արագածոտն Ինֆոտանը


Իջևան Ինֆոտունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։

Այս տեղեկատվական արշավի շրջանակներում առաջիկա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Թալին քաղաքում, Արագածոտն Ինֆոտանը։