ՀաՄաՏեղ ծրագրի փակման միջոցառում
[English Text Bellow]
Մարտի
22-23-ին Իջևան Ինֆոտան աշխատակիցները և կամավորները հեռավար ձևով մասնակցեցին ՀաՄաՏեղ
ծրագրի փակման միջոցառմանը։
[English Text Bellow]
Մարտի
22-23-ին Իջևան Ինֆոտան աշխատակիցները և կամավորները հեռավար ձևով մասնակցեցին ՀաՄաՏեղ
ծրագրի փակման միջոցառմանը։
[English
Text Bellow]
Խաղի ընթացքում կամավորները կառուցեցին իրենց երազանքների գյուղը, զարգացրին թիմում աշխատելու հմտությունները։ Մասնակիցները գյուղը կոչեցին Ինֆոշեն։ Մասնակիցների բնորոշմամբ Ինֆոշենը անկախ, ինքնիշխան, որևէ պետության մաս չհանդիսացող, համամարդկային արժեքներ կրող համայնք է։
[English Text Bellow]
Մարտի 17-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ “Empowering the private sector to combat disinformation” ծրագրի ներկայացումը Իջևան Ինֆոտան կամավորների համար։ Հանդիպումն ուներ տեղեկատվական բնույթ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագիրը, ինչպես նաև հասկականալ, թե կամավորներից ովքեր են հետաքրքրված ծրագրով։ Հանդիպման ավարտին ցանկացողներն անդամագրվեցին ծրագրային կամավորական թիմին։
"Empowering the private sector to combat disinformation" ծրագիրն իրականացվում է CIPE Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ։
Իջևան Ինֆոտունը սկսում է նոր՝ “Real Information is Real Business” ծրագիրը "Empowering the private sector to combat disinformation" ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն
է բարձրացնել մեդիագրագիտության հմտությունները տեղական 10-15 ձեռնարկթյունների շրջանում,
օգնել արդյունավետորեն կառավարելու ապատեղեկատվության ռիսկերը և զարգացնելու կորպորատիվ
սոցիալական պատասխանատվություն տեղական ձեռնարկատերերի շրջանում։
Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել ծրագրային թիմ, որը կմասնակցի Մեդիագրագիտության կարիքների գնահատման դասընթացին, որի արդյունքում էլ, ծրագրի հետագա փուլերում կկատարի համայնքի ձեռնարկությունների կարիքների գնահատում։
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 25-ին Իջևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ - ՏԻՄ հաղորդակցության հնարավորությունները և համագործակցության առկա ներուժը Իջևանում» թեմատիկ հանդիպումը։