ՀաՄաՏեղ ծրագրի փակման միջոցառում
[English Text Bellow]
Մարտի
22-23-ին Իջևան Ինֆոտան աշխատակիցները և կամավորները հեռավար ձևով մասնակցեցին ՀաՄաՏեղ
ծրագրի փակման միջոցառմանը։
2014թ․ին Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) առաջնորդությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ) միասին սկսեցին իրականացնել «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը։
«ՀաՄաՏեղ»-ը
ութամյա գործընթաց էր։ Ութ տարիների ընթացքում համընկերությունում ընդգրկված բոլոր
կազմակերպություններն առանձին իրականացրել են ծրագրի իրենց բաղադրիչը, որի նպատակն
էր բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման
բարեփոխումներում:
Ծրագրի ընթացքում
քաղաքացիներին տրամադրվել է վստահելի տեղեկատվություն բարեփոխման գործընթացների, տեղական
ինքնակառավարման համակարգում փոփոխությունների, կառավարումը տեղերում ավելի արդյունավետ,
հաշվետու և մասնակցային դարձնելու վերաբերյալ։
Միջոցառմանը
ներկա էին և առանձին ելույթներ ունեցան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանը, ով շատ կարևորեց Ինֆոտների դերը համայնքների զարգացման գործում։
Երկու օրերի
ընթացքում կազմակերպվեց հինգ ընդհանուր պանելային հանդիպումներ, որոնցից մեկը քննարկում
էր ծրագրի ազդեցությունը ՏԻ ոլորտում իրականացվող պետական ռեֆորմի վրա։ Այս պանելում
բանախոսում էին ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը,
ՀՖՄ փոխնախագահ Արտաշես Աբրահամյանը։
Պանելային քննարկումները
շարունակվեցին երկրորդ օրը, ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու երիտասարդական
մասնակցության, թվային կառավարման և ուսուցման վերաբերյալ քննարկումներին, որի ժամանակ
ներկայացվեց Տեղական ժողովրդավարության դպրոցը, որը ծրագրի շարունակականությունն ապահովող
ամենակարևոր բաղադրիչներից է, նաև խոսեցինք՝ ՏԻ ռեֆորմի լուսաբանման և իրականացված
հետազոտությունների մասին։
ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն իր խոսքով եզրափակեց միջոցառումը։
Ծրագիրն իրականացվել
է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
On March 22-23,
Ijevan Infotun staff and volunteers remotely participated in the closing event
of the CELoG Program.
In 2014, under the
auspices of the Union of Community Financiers, the Eurasia Partnership
Foundation (EPF), the Information Systems Development and Training Center, the
Yerevan Press Club, the Journalism Arena Club, and the Caucasus Research
Resource Center started implementing the program "Public Participation in
Local Self-Government" (CELog) program.
"CELoG"
was an eight-year process. For eight years, all the organizations involved in
the partnership have implemented their component of the program separately,
which aimed to increase public participation in decentralization and local
self-government reforms.
During the
project, citizens were provided with reliable information on reform processes,
changes in the system of local self-government, making governance more
efficient, accountable, and participatory.
The event was
attended by the US Ambassador Extraordinary and Plenipotentiary to Armenia Lin
M. Tracey, Gnel Sanosyan, Minister of Territorial Administration and Infrastructure
of the Republic of Armenia, who greatly used the role of Infotuns in the
development of communities.
During the two
days, five general panel meetings were organized, one of which discussed the
impact of the program on state reform in the field of local self-government.
Vahan Movsisyan, President of the FUA, Vache Terteryan, First Deputy Minister
of Territorial Administration and Infrastructure of the Republic of Armenia,
Gevorg Ter-Gabrielyan, General Director of the EPF, Artashes Abrahamyan, Vice-President
of the UCF spoke in the panel.
The panel
discussions continued on the second day, with attendees having the opportunity
to participate in discussions on youth participation, digital governance, and
training, during which the School of Local Democracy, one of the most important
components of the program, was introduced.
USAID Mission
Director John Allelo concluded the event with his speech.
Комментариев нет:
Отправить комментарий