Իջևան Ինֆոտունը սկսում է նոր՝ “Real Information is Real Business” ծրագիրը "Empowering the private sector to combat disinformation" ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն
է բարձրացնել մեդիագրագիտության հմտությունները տեղական 10-15 ձեռնարկթյունների շրջանում,
օգնել արդյունավետորեն կառավարելու ապատեղեկատվության ռիսկերը և զարգացնելու կորպորատիվ
սոցիալական պատասխանատվություն տեղական ձեռնարկատերերի շրջանում։
Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել ծրագրային թիմ, որը կմասնակցի Մեդիագրագիտության կարիքների գնահատման դասընթացին, որի արդյունքում էլ, ծրագրի հետագա փուլերում կկատարի համայնքի ձեռնարկությունների կարիքների գնահատում։
Ծրագրին մասնակցելու և ծրագրային թիմի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային մասնակցության հայտը։
Մասնակցությունը կամավոր է և անվճար։
Դիմումների ընդունման
վերջնաժամկետը՝ 18․03․2022թ․
Լրացուցիչ հարցերի
դեպքում՝ tsahakyan-epf-north@epfound.am
+374 95
251563
Գրանցվելու համար՝ https://forms.gle/Zszk9QiMwM4Shd9c7
"Empowering the private sector to combat disinformation" ծրագիրն իրականացվում է CIPE Europe &
Eurasia-ի ֆինանսավորմամբ։
Комментариев нет:
Отправить комментарий