ՏԻՄ-ՔՀԿ հաղորդակցության վերաբեյալ թեմատիկ քննարկում Իջևանում
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 25-ին Իջևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ - ՏԻՄ հաղորդակցության հնարավորությունները և համագործակցության առկա ներուժը Իջևանում» թեմատիկ հանդիպումը։
ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում կայացած այս քննարկումը միավորել էր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և Իջևան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին՝ քննարկելու տարաբնույթ թեմաներ։
Քննարկման նպատակն էր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների
և Իջևան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամների մասնակցությամբ քննարկել որոշումների կայացման գործընթացների և արտակարգ
իրավիճակներում փոխգործակցության և հաղորդակցության հնարավորությունները։
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ՔՀԿ-ՏԻՄ փոխհարաբերություններին առնչվող հարցերը, տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության և հասարակական հատվածի փոխգործակցության փորձառությունը, դիտարկվեցին հաղորդակցման բարելավման ճանապարհներն ու եղանակները, կարծիքներ փոխանակվեցին համայնքում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքների կարևորության վերաբերյալ։ Մասնակիցների կողմից առաջարկներ ներկայացվեցին հետագա համագործակցության և հաղորդակցության մեխանիզմների զարգացման նպատակով։ Քննարկման արդյունքները կվերլուծվեն և կներկայացվեն շահագրգիռ կողմերին։
Քննարկմանը մասնակցում էին ավագանու 10 անդամ ՝ 2 քաղաքական խմբակցություններից, 6 հասարակական կազմակերպությունների 10 ներկայացուցիչներ։
«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության
համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական
կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների
համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր»
հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի
ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Thematic discussion on local government-CSO communication in Ijevan
On
the initiative of "Dilijan Youth Cooperation Center" NGO, in
cooperation with the EPF Northern Branch, on February 25, "Civil Society
Organizations - Local Government Communication Opportunities, Existing
Potential of Cooperation in Ijevan" thematic meeting took place in Ijevan.
This discussion, which took place within the framework of the DATA program, brought together civil society organizations, members of the newly elected Council of Elders of the Ijevan community, to discuss a variety of topics.
The
purpose of the discussion was to discuss the possibilities of communication and
the possibilities of cooperation in emergencies between the representatives of
non-governmental organizations and the newly elected members of the Council of
Elders of the Ijevan community.
During the discussion, the participants presented issues related to CSO-local government relations, the experience of cooperation between the government and the public sector in solving various problems, discussed ways and means of improving communication, exchanged views on the importance of coordinated work to solve existing problems in the community. Proposals were submitted by the participants for further cooperation and the development of communication mechanisms. The results of the discussion will be analyzed and presented to the interested parties.
10 members of the Council of Elders from 2 political factions and 10 representatives of 6 non-governmental organizations took part in the discussion.
"DATA. Data for Accountable and Transparent
Action Program” program
is implemented in cooperation with the Eurasia Partnership Foundation, the
SOCIES Expertise Center NGO, Bun TV Foundation, the Dilijan Youth Cooperation
Center NGO, and the SOSE Women's Issues NGO. This event is supported by the
American people through the United States Agency for International Development.
Комментариев нет:
Отправить комментарий