вторник, 29 марта 2022 г.

«Մեր Գյուղը» խաղ-քննարկում

«Մեր Գյուղը» խաղ-քննարկում


[English Text Bellow]

Մարտի 23-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ խմբային խաղ/դասընթաց(TOT)՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի կազմակերպած «Քաղաքացիական կրթություն - առցանց դասընթաց ուսուցանողների համար» դասընթացավարների, ուսուցիչների և երիտասարդական աշխատողների համար վերապատրաստման ծրագրի շրջանականերում։

Խաղի ընթացքում կամավորները կառուցեցին իրենց երազանքների գյուղը, զարգացրին թիմում աշխատելու հմտությունները։ Մասնակիցները գյուղը կոչեցին Ինֆոշեն։ Մասնակիցների բնորոշմամբ Ինֆոշենը անկախ, ինքնիշխան, որևէ պետության մաս չհանդիսացող, համամարդկային արժեքներ կրող համայնք է։

Հանդիպման վերջում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները  խոսեցին գյուղի խնդիրների և դրանց լուծման գործում իրենց ունեցած համագործակցության մասին, կապեցին այդ ամենը մերօրյա իրականության հետ։

Խմբային խաղ/դասընթացը վարեց Իջևան Ինֆոտան աշխատակից Մարիամ Էվանեսյանը։

Դասընթացի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսուցանողները կարող են ուսումնասիրել ոլորտի փորձագետների կողմից մշակված նյութեր, ծանոթանալ թե՛ տեղական, թե՛ միջազգային հետաքրքիր փորձերի, առաջադրանքների և վարժությունների օգնությամբ գործնականում կիրառել ստացած գիտելիքները, մտորել այդ թեմաների շուրջ իրենց գործունեության շրջանակներում, կիսվել իրենց փորձառությամբ և կապ հաստատել այլ ուսուցանողների հետ՝ այդ կերպ հարստացնելով միմյանց շարունակական զարգացումն ու աշխատանքը։

Դասընթացը կրում է շարունակական  բնույթ։

 

On March 23, a group game/training (TOT) took place as a part of the KAZA foundation's civic education - online training for trainers, teachers, and youth program.

During the game, the volunteers built the village of their dreams, developed their teamwork skills. The participants named the village Infoshen. According to the participants, Infoshen is an independent, sovereign community that is not part of the state and carries universal values.

At the end of the meeting, a discussion took place, during which the participants spoke about the problems of the village, their cooperation in solving them, and connected them with the current reality.

The group game/training was conducted by Ijevan Infotun employee Mariam Évanessian.

The aim of the course is to create a platform where instructors can study materials developed by experts in the field, get acquainted with both local and international interesting experiences, tasks, exercises to put into practice the knowledge gained, think about these topics in their activities, share their experiences and to establish with other educators, thus enriching each other's continuous development and work.

The training consists of repetitive courses and activities.


Комментариев нет:

Отправить комментарий