«Զարգացնենք Իջևանը միասին» (ՍԻԴԱ) ծրագրի՝ Իջևանի քանդակների այգու վերաբերյալ ենթածրագրի շրջանակներում երկօրյա հանդիպում-դասընթաց
«Զարգացնենք Իջևանը միասին» (ՍԻԴԱ) ծրագրի՝
Իջևանի քանդակների այգու վերաբերյալ ենթածրագրի շրջանակներում մարտի 13-ին և 14-ին
տեղի ունեցավ փորձագետ Տիգրան Ամիրյանի երկօրյա հանդիպում-դասընթացը։
Դասընթացի առաջին օրվա ընթացքում փորձագետի հետ շրջայց կատարվեց Իջևանի Քանդակների այգում։ Այնուհետև տեղի ունեցավ հանդիպումը նախաձեռնող թիմի անդամների հետ։ Փորձագետը ներկայացրեց տարածքի ինքնության պահպանման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց հարցազրույցներ իրականացնելու հմտություններն ու նրբությունները։
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր գործնական
աշխատանքներին։ Փորձագետը, աշխատանքային թիմին գործնական գիտելիքներ փոխանցելու նպատակով,
հարցազրույցներ անցկացրեց իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի, լուսանկարիչ Ռազմիկ Անտոնյանի և փորագրող, քանդակագործ
Վահե Մայիլյանի հետ։ Վերջին հարցազրույցն անցկացվեց Վահե Մայիլյանի ձեռագործ աշխատանքների
արհեստանոցում։
Հարկ է նշել, որ կամավորներն ակտիվ ներգրավվածություն ունեցան հարցազրույցներին՝ հնարավորություն ունենալով բազմաթիվ հարցեր տալ փորձագետին և հարցազրույցի մասնակիցներին։
Վերջում մասնակիցներն ամփոփեցին 2-օրյա հանդիպում-դասընթացը,
քննարկեցին հետագա կատարվելիք քայլերը։
On March 13 and 14, a two-day meeting-training of expert Tigran Amiryan took place within the framework of the "Let's Develop Ijevan Together" (SIDA) sub-project on the Ijevan Sculpture Park.
During the first day of the training, the expert took a
tour of the Ijevan Sculpture Park. Then the meeting with the members of the initiative group took place. The expert presented the importance of
preserving the identity of the area, as well as the skills and nuances of
conducting interviews.
The second day of the course was dedicated to practical
work. In order to impart practical knowledge to the working team, the expert
conducted interviews with sculptor Gor Davtyan, photographer Razmik Antonyan,
engraver, sculptor Vahe Mailyan. The last interview was conducted in Vahe
Mailyan's handicraft workshop.
It should be noted that the volunteers were actively involved in the interviews, having the opportunity to ask many questions to the expert and interview participants.
In the end, the
participants summarized the 2-day meeting-training, discussed the
further steps to be taken.
Комментариев нет:
Отправить комментарий