вторник, 5 ноября 2019 г.

Մեդիան ներսից

Մեդիան ներսից


Սիվիլիթաս/Սիվիլնեթ հիմնադրամ
Նոյեմբերի 1-ին մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսայյին մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) աշխատակիցների հետ Երևան կատարած ճանաչողական այցի արդյունքում Տավուշից 15 երիտասարդներ կարողացան ծանոթանալ Հայաստանի մի շարք մեդիաընկերությունների գործունեությանը, հետևել  նրանց աշխատանքային գործընթացին, ծանոթանալ մեդիայի աշխատանքին ներսից և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:




ԵՀՀ Հայաստան
Ճանաչողական այցի առաջին կանգառը ԵՀՀ Երևանյան գրասենյակն էր, որտեղ երիտասարդներին ներկայացվեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրն  ու կազմակերպության գործունեությունը:  



Հայաստանի հանրային ռադիո












Երիտասարդներն առաջինն այցելեցին Հայաստանի հանրային ռադիո: Նրանք ծանոթացան ավելի քան իննսուն տարվա պատմություն ունեցող հայկական ռադիոյին, ականատես եղան, թե ինչպես են թվայնացվում հին ձայնապնակները, ավելին` հասցրեցին լսել ռադիոպիեսից մի հատված, տեսան արդեն թանգարանային նմուշ դարձած հնագույն ռադիոսարքավորումները: Երիտասարդներն ականատես եղան, թե ինչպես են ձայնագրվում ռադիոհաղորդումները: Նրանք անգամ հարցազրույց տվեցին իրենց մարզի վերաբերյալ:



Հետք ինտերնետային թերթ
Հաջորդ կանգառը hetq.am ինտերնետային թերթի գրասենյակն էր, որտեղ գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը երիտասարդներին պատմեց  հետաքննական լրագրության մասին: Ոմանք նույնիսկ խոստացան  թղթակցել: Հետաքրքիր էր պարզել,  որ լրագրությունն այնքան էլ միօրինակ մասնագիտություն չէ, այլ բազմաշերտ և բազմաճյուղ մի համակարգ, որը հասարակությանն օգնում է լինել իրազեկված` տալով անհրաժեշտ տեղեկատվություն:

Երիտասարդների  վերջին կանգառը Սիվիլիթաս/Սիվիլնեթ հիմնադրամ էր:  Այստեղ երիտասարդները ծանոթացան լրատվականի  ստեղծման պատմությանը և այն դժվարություններին, որոնց հանդիպում են մեդիաընկերություններն իրենց գործունեության այս կամ այն փուլում: Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը երիտասարդներին հորդորեց միանշանակ չհավատալ տրված ինֆորմացիային և անպայման ստուգել նյութի հավաստիությունը, ինչպես նաև կարևորություն տալ նյութի աղբյուրին` թե որտեղից է այն վերցված:

Շնորհակալություն ենք հայտնում Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին  մարզում ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնելու համար:

Վանուհի Աղինյան
Մեդիատուրի մասնակից

Комментариев нет:

Отправить комментарий