понедельник, 7 октября 2019 г.

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն Տավուշի մարզպետարանում


Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն
Տավուշի մարզպետարանում


Տավուշի մարզպետարանը՝ մարզում տեղեկատվական ցանց ձևավորելու, ինչպես նաև՝ մարզային հեռուստա և ռադիո ընկերություների ստեղծման աշխատանքներում ներգրավելու համար, փնտրում է կամավորների

Դիմել կարող եք
, եթե՝
- լրացել է Ձեր 16 տարին
- հետաքրքրված եք լրագրությամբ
- ունեք տվյալներ հավաքագրելու և վերլուծելու կարողություններ
- ունեք փաստերի ստուգման հմտություններ
- ունեք ռադիոյում և/կամ հեռուստատեսությունում աշխատելու ցանկություն
- ունեք համակարգչից օգտվելու բազային գիտելիքներ՝  Word, Excel, G-mail, Power point, Internet:

Մեդիագրագիտություն, լրագրություն, ֆոտոլրագրություն, տվյալների վերլուծություն  և նման այլ թեմաներով վերապատրաստումների մասնակցած լինելը և/կամ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:



Աշխատանքային պրակտիկան հաջող  իրականացնելու դեպքում փորձնակը ձեռք կբերի.

1) գիտելիքներ լրագրության, տեղեկատվության կառավարման և բնապահպանության վերաբերյալ 
2) կազմակերպչական հմտություններ
3) Տավուշի մարզպետարանում աշխատանքի փորձ
4) հավաստագիր և անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորագիր- նամակ տվյալ աշխատանքն իրականացնելու համար
5) Ի վերջո
, ընտրված անձը հնարավորություն կունենա աշխատել և հաղորդակցվել տարբեր ոլորտների առաջատար փորձագետների հետ, մասնակցել դասընթացների և վերապատրաստումների:

Պրակտիկայի տևողությունը՝ 3 ամիս (2019թ. նոյեմբեր, դեկտեմբեր – 2020 հունվար):
Փորձնակը ամսական զբաղված կլինի մինչև 20 ժամ: (Գրաֆիկը կկազմվի ընտրված փորձնակի հետ միասին՝ հաշվի առնելով նրա այլ զբաղվածությունները): Տավուշի մարզպետարանում փորձնակը աշխատելու է մարզպ
ետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի թիմում:

Անհրաժեշտ փաստաթղթեր են.
1) համառոտ ինքնակենսագրություն
2) 250 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ, թե ինչո՞ւ  եք ցանկանում կատարել այս աշխատանքը և ինչո՞ւ հենց Ձեզ պետք է ընտրեն
3) Եթե ունեք որևէ նյութ(եր) հրապարակված որևէ  մեդիա հարթակում, ապա կարող եք նաև դրանք կցել կամ ուղարկել հղումները:

Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել
evoskanyan-epf-north@epfound.am էլ. հասցեով, մինչև ս/թ հոկտեմբերի 30-ը, ժամը 18:00-ը: Հարցերի դեպքում  խնդրում ենք զանգահարել 095 25 15 63 հեռախոսահամարով կամ այցելել Իջևան ինֆոտուն:

Աշխատանքային պրակտիկան իրականացվում է Իջևան Ինֆոտան հետ համատեղ: Իջևան Ինֆոտունը կաջակցի այս հայտարարության տարածման, հայտերի ընդունման, գնահատման, ընտրության հարցերում ինչպես նաև կաջակցի հետագա փուլերում:  

Տավուշի մարզպետարան
Իջևան ԻնֆոՏուն

Комментариев нет:

Отправить комментарий