пятница, 6 сентября 2019 г.

Վազաշենն առանց հանքի


Վազաշենն առանց հանքի 


 Շատերը գիտեն, որ Վազաշենում գոյություն ունի «Կարմիր քար» կոչվող ժայռը, որի ներսում ոսկու և տարբեր մետաղների անմշակ պաշարներ են հայտնաբերվել, բայց գուցե  ոչ բոլորը գիտեն, որ ոսկի-բազմամետաղային հանքի շահագործումը իրենից վնասակար երևույթների մի ամբողջ «փաթեթ» է ներկայացնում:
Հանքը նախկինում  շահագործվել և տարբեր պատճառներով շահագործումը դադարեցվել է: 
Վերջերս հանքի շահագործման շուրջ կրկին բուռն քննարկումներ ծավալվեցին: Այս անգամ նախկին շահագործումն իրականացրած ընկերությունը ներկայացրել էր նոր «Էյ Յու Գրուպ» սահմանափակ պատասխնատվությամբ ընկերություն անվամբ և վերջինս ըստ «Հետք»-ի կատարած լրագրողական հետաքննության՝ պետականորեն գրանցված է Վազաշենի համայնքապետարանի նախկին շենքում: Ըստ տարաշված լուրերի «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի համայնքապետի  հետ համագործակցության արդյունքում որոշում էր կայացրել՝ Վազաշենում ոսկի-բազմամետաղային հանքերևակման աշխատանքները սկսել և վերջինիս գործընթացը «օրինական» դարձնելու համար  «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչի և Վազաշենի համայնքապետի համաձայնությամբ օր է նշանակվել հանրային լսումներ իրականացնելու համար: 

Սակայն Վազաշենի համայնքապետարանը չի կատարել պատշաճ իրազեկում տեղացիների շրջնում: Բացի համայնքապետարանի աշխատակազմից, մնացած բնակչության մոտ անգամ 40% իրազեկված չի եղել, իսկ մնացածը հանրային լսումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստացել է համացանցից՝«Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-Ի կողմից պատվիրված նյութն ընթերցելով: Շատ կարճ ժամանակահատվածում նյութը տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ իր ապագայի  տեսլականը առանց հանքի պատկերացնող օգտատերերի կողմից: Լսումները նախատեսվել էին՝  փետրվարի 27-ին: Փետրվարի 20-ին հանքի վտանգները լավ պատկերացնող մարդկաց համախմբելու նպատակով ստեղծվեց օնլայն հարթակ ֆեյսբուք սոց. ցանցում՝ ստանալով «Վազաշենն առանց հանքի» անվանումը: 
Խմբում կարճ ժամանակահատվածում տեղադրվեցին տարատեսակ նյութեր, որոնք իրենցէությամբ մերժում էին հանքարդյունաբերությունը: 


Փետրվարի 27-ին տապալելու հանրային քննարկումը տապալելու նպատակով Վազաշեն էին ժամանել  տարբեր Հայաստանի տարբեր համայնքներից տարբեր մասնագիտությամբ մոտ 100 քաղաքացիներ: Իսկ մարզպետարանում «Էյ  Յու Գրուպ» ՍՊԸ –ի ներկայացուցչի և Տավուշի մարզպետի միջև տեղի է ունեցած քննարկման ավարտին մարզպետը՝ պատշաճ  իրազեկում հանրության շրջանում չիրականացնելու պատճառով, չեղյալ համարեց հանրային լսումները: 


Եվ այդքանով տապալվեցին հանրային լսումները: Մի քանի ամիս անց՝ նշանակվեց երկրորդ լսումների օրը, որն ըստ էության իրենից հանրային լսումներ չէր ներկայացնում: Կրկին չկատարվեց իրազեկման ոչ մի աշխատանք:

            Շուտով համացանցում հայտնվեց Բնապահպանության նախարարության բացասական եզրակացություն, որը վերաբերում էր Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագծին:

Բելլա Մադաթյան
Մարտ 2, 2019 թ. 






Комментариев нет:

Отправить комментарий