понедельник, 26 марта 2018 г.

Համայնքապետարանի կայքը որպես մասնակցային գործիք



Համայնքապետարանի կայքը որպես մասնակցային գործիք
-Իջևան համայնք-
 
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ



 
Սույն հետազոտությունն իրականացրել է Իջևան ԻնֆոՏունը 
ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում: 
Հետազոտության հարցաթերթը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) կողմից:
ԵՀՀ ՀՄ-ն համակարգում է Իջևան ԻնֆոՏուն ծրագիրը:
Իջևան ԻնֆոՏունը ծրագրի այս փուլում իրականացրել է հարցում-իրազեկում, որի նպատակն է գնահատել Իջևան համայքնում համայնքային կայքի (ijevancity.am) հասանելիությունն ու հանրության կողմից դրանց  օգտագործման մակարդակը: Հարցմանը զուգահեռ Իջևան Ինֆոտունը իրականացրել է իրազեկում՝ համայնքային կայքը որպես մասնակցային գործիք կիրառելու հնարավորությունները:
(Հավելված 2-ի
րազեկման թերթիկ):

Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Իջևան Ինֆոտան կամավորները: Հետազոտությունն իրականացվել է 16 տարեկանից բարձր բնակչության շրջանում, հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման միջոցով:
Հարցվողների թիվը՝ 100:



Հետազոտության արդյունքների գրաֆիկական պատկերը

Հարցվածների գերակշիռ մասը տեղյակ չէ Իջևանի համայնքային կայքի գոյության մասին (գրաֆիկ 1.)  35 – այո, 65 ոչ: Կայքի մասին տեղյակ անձիք 


Իսկ կայքի մասին 35 տեղեկացված հարցվածներից 21-ը կայքը չի օգտագործում:
(Գրաֆիկ 2.)


пятница, 23 марта 2018 г.

Մի քիչ էլ Իջևանի մասին


Մի քիչ էլ Իջևանի մասին


Նկարը վերցված է instagram-ից ijevanthebestcity էջի
Իջևանը տարիներ առաջ փոքրիկ գյուղ էր, որի բնակիչների մեծ մասը եկել էին տարբեր վայրերից, զբաղվում էին հողագործությամբ և այգիների մշակությամբ: Ոմանք զբաղվում էին նաև շերամապահությամբ: Ստացվող հումքն ուղարկում էին տարբեր գործարանների: Բնակարանների մեծ մասը գետնափոր էին: Թեև անտառը մոտ էր, բայց մարդիկ քիչ էին օգտվում անտառից: Հետագայում այստեղ սկսում են կառուցել շենքեր, գործարաններ: Առաջինը հիմնադրվում է փայտամշակման գործարանը:

  Հետաքրքիր էին նաև  ավանդույթները, սովորություներն ու խաղերը: Հիշում եմ՝ բաժանվում էինք թիմերի: Թիմերն իրարից կանգնում էին որոշակի հեռավորության վրա: Վերցնում էինք մեկ հատ մեկ ու կես մետր երկարությամբ փայտ, և մեկ հատ կես մետրանոց փայտ:

понедельник, 5 марта 2018 г.

Թանգարանի բաց դռներն ու իր նվիրյալը


Թանգարանի բաց դռներն ու իր նվիրյալը


Ես սիրում եմ իմ ծննդավայրը: Երբ ուրիշ տեղ եմ լինում, կարոտում եմ մեր հայրենի հողն ու ջուրը: Ամեն անգամ Իջևանից հեռանալիս կամ հետ վերադառնալիս իմ աչքի առջև Իջևանի թանգարանն է: Կարծես էլ ուժ  չունի և մի կերպ է փորձում   կանգուն մնալ: Այս փլվող, սառը պատերից ներս թանգարանի այցելուներին է սպասում ընկ. Թանանյանը՝  թանգարանի ավագ գիտաշխատողն ու իսկական նվիրյալը:
Այսօր գնացել էի հարցազրույց վերցնելու: Նրա հետ զրուցելով այնքա՜ն բան իմացա ինձ համար միշտ մռայլ թվացող, բայց իրականում շատ ջերմ թանգարանի մասին:
-  Ընկեր Թանանյան խնդրում եմ մի փոքր պատմեք թանգարանի և Ձեր մասին:
- 2009թ. էր, որ թանգարանի տնօրեն նշանակվեցի: Առաջին միջնակարգ դպրոցում ուսուցիչ էի, հետո եկել եմ այստեղ, իմ միջոցներով վերանորոգումներ եմ արել՝ լույս, ջուր եմ քաշել, որ հարմարություններ ստեղծեմ աշխատողների համար: Երկար ժամանակ չի գործել թանգարանը, ես էլ որ թանգարաններ արդեն ստեղծել էի դպրոցում և ունակ էի, ձեռքիցս գալիս էր, որոշեցի էս թանգարանին էլ հայրենագիտական ու հայրենասիրական ուղղություն տամ: Իջևանի պատմաերկրագիտական
թանգարանը եղել է Սարդարապատի թանգարանի մասնաճյուղ:   1985թ.-ին 9,600 ցուցանմուշ տարվել է այնտեղ:
Հեղափոխության շրջանից եղել է 83 ցուցանմուշ: Էս ժամացույցը, աթոռները, յուղաներկով նկարները Սովետական Հայաստանի կուսակցական և պետական գործիչ, հրապարակախոս Սարգիս Կասյանինն են:
1997 թվականին քաղաքապետ Արմեն Ղուլարյանի և այդ ժամանակվա ավագանու որոշմամբ փորձեցին վերականգնել նախկին թանգարանը և ցուցանմուշներ, առարկաներ հայթհայթել, բայց դժբախտաբար չստացվեց: Հետո շատ եմ փորձել մի բան գլխի բերել:
Լուսամուտների ճաղաշարքն էլ եմ ես գցել: 
Բաներ կար տանում էինք տուն, որ չգողանան:
-  Իսկ վերջին անգամ ե՞րբ է թանգարանը վերանորոգվել:
- Թանգարանը կարելի է ասել 2002 թվականից այս կողմ չի վերանորոգվել, դե իմ վերանորոգածը չեմ ասում: Դավթյան Աշոտն է վերանորոգել ու մինչև այսօր էլ վերանորոգման խիստ կարիք ունի:

Քննադատական մտածողության դպրոց. մասնակցության հրավեր


Քննադատական մտածողության դպրոց. մասնակցության հրավեր

Քննադատական մտածողության դպրոց
Մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 21-ից 23-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։
Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է սեմինարներ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք. պարապմունքները կիրականացվեն առաջատար մասնագետների կողմից։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Դպրոցի խնդիրներն են
·         Նպաստել մեդիագրագիտության տարածմանը:
·         Խթանել քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը՝ ավելի գիտակից մեդիա սպառող և գրագետ մեդիա արտադրող դառնալու համար։
·         Ծանոթացնել մեդիա դաշտում գոյություն ունեցող քարոզչական/մանիպուլյացիոն հնարքներին, վերլուծել դրանց վտանգները և ազդեցությունը  լսարանի վրա։
·         Տրամադրել համապատասխան գիտելիքներ լրատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար։
·         Ծանոթացնել կոնֆլիկտների ուսումնասիրության մեթոդաբանությանը և կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներին։
·         Անդրադառնալ Հայաստանի ռեֆորմների ծրագրին, հատկապես սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ասպարեզներում: