понедельник, 29 мая 2017 г.

Քո «շահը» քո գիտելիքն ու փորձն է

Նարեկ Դավթյան
Ինչպե՞ս իմացար ինֆոտան մասին:
  -  Կարմիր խաչը Առաջին բուժօգնության դասընթացներ էր կազմակերպել ԻնֆոՏան կոնֆերանս սրահում: Դասընթացի ժամանակ ԻնֆոՏան համակարգողը ներկայացրեց իրենց ծրագրերն ու ես որոշեցի ավելի լավ հասկանալ ամեն ինչ: Սկսեցի ներգրավվել «Ինֆոտան» գործունեության մեջ:

Ինֆոտան ծրագերից ո՞րն ամենշատը քեզ հետաքրքրեց:
  - Ինֆոտան ծրագերից  ինձ ամենաշատը հետաքրքրեց  Արվեստի ճեմուղի ծրագիրը (մենք այն կոչում ենք ArtWalk), որտեղ ինձ վստահեցին ծրագրի դիզայներական մասը: Ես պատասխանատու էի, ուզում եմ ընդգծել պատասխանատու էի, ծրագրի դիզայներական մասի համար:  Ծրագրի ընթացքում ես սովորեցի ինչպես աշխատել թիմում:

вторник, 23 мая 2017 г.

Հանրակրթական ոլորտում շարունակվում են բարեփոխումները սակայն չեն նվազում կոռուպցիոն ռիսկերը

Քննարկմանը մասնակցում են
ծնողներ, ուսուցիչներ, 
դպրոցի տնօրեններ,
հասարակական կազմակերպությունների
ղեկավարներ

  Չնայած հանրակրթության ոլորտում շարունակվող բարեփոխումներին և համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, մինչ օրս առկա են բազմաթիվ չլուծված համակարգային խնդիրներ, որոնք նպաստում են դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը: Այս ընդհանուր եզրահանգմանն են հանգել 2016թ.–ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտության հեղինակները:


  Հեղինակներից Գայանե Սարոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը մայիսի 16-ին, Իջևան Ինֆոտանը ներկայացրեցին «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներն ու կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները: Օրինակ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հանրակրթական դպրոցներում դեռևս շարունակվում են կազմակերպվել վճարովի պարապունքներ՝ ինչպես բուհ ընդունվելու համար, այնպես էլ որոշ դպրոցների ուսուցիչներ շարունակում են ուղղակիորեն կամ անուղղակիրեն երեխային ուղորդել, ստիպել որ դասերից զատ իր մոտ հաճախի պարապունքների: Սա կարող է արվել ինչպես ցածր գնահատական դնելով, այնպես էլ բարձր գնահատականի խոստմամբ:

пятница, 19 мая 2017 г.

Մրցույթ. Անկախ տարիքային սահմանափակումից

Artistic contest
  Արդեն քառորդ դար է, ինչ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սերտորեն համագործակցում է հայաստանցիների հետ` բարելավելու բազում կյանքեր և ստեղծելու նոր հնարավորություններ երկրի զարգացման համար: Այս տարի մենք նշանավորում ենք հայ-ամերիկյան բարեկամության ու համագործակցության 25-ամյակը և սիրով հրավիրում ենք բոլորիդ, սիրելի համակիրներ, մասնակից լինելու մեր տոնակատարությանը: Ահա թե ինչպես:
Disclaimer
  Ասում են, որ նկարը կարող է 1000 բառ փոխարինել: Մենք կիսում ենք այդ կարծիքը և առաջարկում ենք ձեզ հագնել ձեր «ստեղծագործական գլխարկները» և օգնել մեզ ցուցադրել Հայաստանի հետ մեր 25-ամյա բարեկամությունն ու համագործակցությունը ստեղծագործական որևէ արվեստի միջոցով: Յուրաքանչյուր ոք` պրոֆեսիոնալ, ուսանող, թե դպրոցական, կարող է մասնակցել այս մրցույթին` անկախ տարիքային սահմանափակումից: Ծանոթացե՛ք մրցույթի մանրամասներին ստորև պաստառներից և կիսվե՛ք այս հնարավորությամբ ձեր ընկերների հետ: Նյութերը կընդունվեն մինչև ս.թ. հունիսի 18-ը#USAIDArm25

пятница, 5 мая 2017 г.

Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր / Աշխեն Պետրոսյան /

Աշխեն Պետրոսյան
            Գորշ խնդիրներ և պայծառ մարդիկ


 Գյուղ Ներքին Ծաղկավան
·           Մակերեսը` 9,1 կմ2,
·           Բնակչությունը` 610 մարդ
-Ճանաչեցի՞ք  Մարտիրոս պապին
·           Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն,                                                                                                                                           անասնապահություն,
·           Հեռավորությունը ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ,
·           Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 840 մ,
·           Բնակլիմայական պայմանները՝ բարեխառն…
    - Դարձյա՞լ  չճանաչեցիք:

среда, 3 мая 2017 г.

Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր / Սյուզաննա Պետրոսյան /

Սյուզաննա Պետրոսյան
Գոդոյին սպասելիս
Երբեմն ցանկալին որպես իրականություն ենք ընդունում:
Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գյուղ Գանձաքար, 19/12/2016թ. ժամը 16:00. նստած եմ կանգառի երևակայական նստարանին և սպասում եմ երևակայական Գոդոյին…
  Մինչ 2003 թվականը գյուղը չուներ կանգառներ: Ութ տարի առաջ  կառուցվեցին գյուղի վեց կանգառները: Այժմ դրանք գտնվում են անբարեկարգ վիճակում: Թեև ցավալի, բայց փաստ է, որ պատճառը բնակիչների անփութությունն ու անտարբերությունն է: